«Կարծես գնալով ինձ է նմանվում». Լիլուի 4 ամսական դստեր նոր լուսանկարները
LIFEԱմերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ 4 ամսական Մարիայի նոր լուսանկարներն ու գրել. «Սեր: Կարծես գնալով ինձ է նմանվում»:
Նշենք, որ փոքրիկ Մարիան օրեր առաջ դարձել է 4 ամսական: Այդ առթիվ Լիլուն լուսանկարներ էր հրապարակել Մարիայի 40 օրականից:
«40 օրական էր, աչքերս թարթեցինք՝ դարձավ 4 ամսական: Կյանքը մի տեսակ շատ է արագացել, սկսել եմ արժևորել ամեն մի վայրկյանը»,- լուսանկարներին կից գրել էր նա:
Հիշեցնենք, որ Լիլուի և ամուսնու՝ Արկադի Վարդանյանի դուստրը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 11-ին: Tert.am Life-ի հետ զրույցում Լիլուն ասել էր՝ եթե Արկադին չլիներ, ինքը մեծ դժվարությամբ կկարողանար խնամել երեխային: Նա ընդգծել էր, որ ամուսինն առաջին օրվանից խնամել է Մարիային, փայլում է խնամքի հարցում: