Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«Սկեսուրս ինձ իր աղջկանից չի տարբերում». Մարիամ Մելիքյանը՝ սկեսուրի հետ հարաբերությունների, իր ու դուստրերի ոճի և երեխաների խնամքով, տան գործերով ինքնուրույն զբաղվելու մասին

LIFE

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, նախորդ տարվա վերջին երկրորդ անգամ մայր դարձավ: Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է երեխայի ծննդից հետո փոխված ոճի, առաջնայինը բալիկների համար գնումներ անելու, երեխաների, սկեսուրի հետ հարաբերությունների մասին:

Մարիամի խոսքով՝ մարդու ոճն ամենակարևորներից է, առաջին տպավորություն թողնելու հիմնական գործոնը: «Մարդու ոճը շատ բան կարող է պատմել բնավորության, հոգեվիճակի մասին: Ինձ մոտ տարիքային տարբեր փուլերում ոճը տարբեր է եղել: Տարեցտարի հասկանում եմ, որ ոճս փոխել եմ, նախկինում ինձ դուր եկած ամեն բան չէ, որ ներկա պահին ինձ դուրս կգա: Երկրորդ երեխայիս՝ Ադելի ծննդից հետո նախընտրում եմ հարմարավետ հագուստ և կոշիկներ հագնել: Մեկ տարի է՝ բարձրակրունկներ չեմ հագել, թեև նախկինում կրում էի: Ինձ ավելի հարմարավետ եմ զգում սպորտային ոճի մեջ, սիրում եմ վառ, հետաքրքիր գույներ, թեև պահարանումս գերակշռում է սև գույնը: Համաձայն չեմ, որ սպորտային հագուստը կանացի չէ, սպորտայինի մեջ էլ կարելի է կանացի լինել»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ հիմա իր գնումները, հիմնականում, բալիկների համար են: «Երբ ամուսինս գումար է տալիս, որ ինձ համար ինչ-որ բան գնեմ, հիմնականում, երեխաների, իր, տան համար եմ գնումներ անում, ինչի պատճառով միշտ բարկանում է, ասում է՝ պետք է առաջին հերթին ինքս ինձ ուշադրություն դարձնեմ: Դուստրերիս համար այնպիսի հագուստներ եմ գնում, որ ինքս էլ կհագնեի, բայց չեմ կարողանում իմ չափսով գտնել: Կամիլան մանկապարտեզ է հաճախում և դայակներն ամեն օր սպասում են՝ այդ օրն ի՞նչ հագուստով է գնալու: Բալիկներիս համար էլ փորձում եմ չկրկնվող հագուստ ընտրել: Ավագ դուստրս՝ Կամիլան, արդեն կարողանում է տարբերել իր ոճը: Ինչ ես եմ ընտրում իր համար, նա կարող է առանց իմ ասելու էլ հավանել: Միլան անչափ թիթիզ է, ես էլ իր տարիքում թիթիզանում էի, մայրիկիս կոշիկներն էի հագնում: Սակայն Միլան իմ կոշիկները չի հագնում, ուզում է թիթիզ հագուստներ, կոշիկներ ունենալ, բայց իմը չի օգտագործում»,- պատմեց նա:

Մարիամն ընդգծեց, որ տանել չի կարողանում, երբ փոքր տարիքում երեխաներին դիմահարդարում են, մազերն են ներկում: «Դստերս թույլ չեմ տալիս օգտագործել անգամ եղունգների համար նախատեսված լաք, երեխան պետք է իր տարիքին համապատասխան լինի: Չեմ ուզում Միլան շուտ մեծանա, դեմքը փչանա, հնարավոր է տեսանյութեր նկարահանենք, մի փոքր շպար թույլ տամ, բայց արագ մաքրեմ: Դրանից հետո Միլան չի վերցնի իմ դիմահարդարման պարագաները, որովհետև գիտի չի կարելի: Շատ մայրիկներ են բողոքում, որ երեխաները փչացնում են իրենց դիմահարդարման պարագաները, բայց մեզ մոտ նման խնդիր երբեք չի եղել: Ես խնամքի միջոցներին շատ ուշադրություն եմ դարձնում, Միլան տեսնում է, ուզում է ունենալ, ես էլ բացատրում եմ, որ իրեն դիմակներ չի կարելի: Գնում եմ փոքրիկ տուփերով քսուքներ, որովհետև բոլոր բալիկներն էլ այդպիսին են, չեն ուզում իրենց մայրիկներից ոչնչով ետ մնալ»,- նշեց նա:

Դերասանուհին ասաց, որ փոքր դստեր՝ Ադելի համար ևս շատ հագուստ է գնել, շատ բաներ մայրն է գնել և ուղարկել: «Կան հագուստներ, որոնք Միլայինն են, չեմ կարողացել նմանատիպ գտնել, այդ պատճառով Միլայինը հագցնում եմ Ադելին: Մինչև Ադելի ծնվելը բոլորն ասում էին՝ ինչո՞ւ եմ պահել այդ հագուստները, գուցե տղա ունենամ, բայց ես զգում էի՝ աղջիկ եմ ունենալու: Երեխաներիս համար հագուստներ գնելն իմ թուլությունն է, նույնիսկ երբ փոքրիկ սթրեսի մեջ եմ լինում, գնում եմ Միլայի և Ադելի համար գնումներ անելու, որ մի փոքր ինձ հանգստացնեմ: Ինձ համար հագուստի գինը կապ չունի, կարող է մատչելի լինել և շատ գեղեցիկ, նույնն էլ թանկ հագուստը կարող է անճաշակ լինել: Երբեք հենց այնպես առևտուր անելու չեմ գնում, իմ մեջ պատկերացնում եմ համադրությունն ու գնում փնտրելու՝ ինչ ինձ պետք է»,- ընդգծեց Մարիամը:

Դերասանուհու փոքր դուստրը՝ Ադելը, շուտով 3 ամսական կլինի: Մարիամը շեշտեց, որ երեխաների խնամքով և տան գործերով ինքն է զբաղվում: «Այնքան հանգիստ երեխա է, ուզում է իր կողքին լինեմ, բայց ինձ շատ չի չարչարում, ամեն ինչ հաճույքով եմ անում, անգամ չեմ ուզում, որ այս պահերն արագ անցնեն: Նրան հաճույքով եմ մեծացնում, կարգավիճակիցս չեմ բողոքում, հասցնում եմ խնամել թե՛ նրան, թե՛ Միլային, զուգահեռ անում եմ նաև տան գործերը: Քանի որ հիմա կորոնավիրուս է տարածված, չեմ ուզում ավելի մարդ մտնի տուն: Ճիշտ է, մի քանի ժամ շուտ եմ արթնանում, որ հասցնեմ, բայց ամեն ինչ անում եմ: Նույնիսկ արդուկը թաքուն եմ անում, որովհետև սկեսուրս բարկանում է, երբ տանն ամեն ինչ մանրակրկիտ արդուկում եմ: Ես սիրում եմ ամեն ինչ կոկիկ տեսնել, դարակում կոկիկ դասավորել: Ես ու սկեսուրս առաջին օրվանից շատ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, նա ինձ իր աղջկանից չի տարբերում՝ չնայած քուրդ է: Ես հարսնություն եմ անում, ինքն էլ շատ լավ սկեսուր է, շատ եմ նրան սիրում»,- ասաց նա:

Խոսելով աշխատանքային զբաղվածության մասին՝ Մարիամը նշեց, որ հիմա կյանքի ակտիվ փուլում է, չի հասցնում կարոտել աշխատանքը. «Դեռ վերադառնալու եմ իմ աշխատանքին: Շատ շուտով հանդես կգամ հայկական սերիալներից մեկում, բայց մանրամասներ ասել դեռ չեմ ուզում»:

Ucom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customers