Օբաման հայտարարել է Կուբա մեկնելու պատրաստակամության մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահության վերջին տարում Կուբա մեկնելու պատրաստակամություն է հայտնել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը: Օբաման հաստատել է այդ լուրը Yahoo պորտալին տված իր հարցազրուցում՝ միաժամանակ նշելով, որ ուղևորությունը հնարավոր կլինի որոշակի պայմաններով:
«Եթե ես այցելեմ, ապա գործարքի մի մասն այն է, որ ես պետք է կարողանամ խոսել՝ ում հետ հարկավոր է: Ես բազմիցս նախագահ Կաստրոյի հետ զրույցում ասել եմ, որ մենք միշտ պատրաստ ենք ձեռք մեկնել նրանց, ովքեր ցանկանում են ընդլայնել Կուբայում խոսքի ազատության շրջանակները»,- ասել է նա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



