Գերմանական մամուլի գնահատականը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին
SPORTԳերմանական մամուլը բարձր է գնահատել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում։
Kicker-ը 26-ամյա ֆուտբոլիստին տվել է 2 գնահատականը՝ ընդգրկելով տուրի խորհրդանշական հավաքականում։ Նույն գնահատականն է ստացել նաեւ Մատս Հումելսը։
Bild-ը եւս Մխիթարյանի խաղը գնահատել է 2, իսկ առավելագույնին (1) արժանացել է Հումելսը։
Ruhr Nachrichten-ը Մխիթարյանի տվել է 2,5, իսկ լավագույն խաղացող է ճանաչել Հումելսին՝ 2։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 4։1 հաշվով, 82 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ։

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



