Մահացել է կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը
CULTUREՄահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը, հայտնում է միության ֆեյսբուքյան էջը։ Միությունը հոգեհանգստի եւ հուղարկավորության մասին կտեղեկացնի ավելի ուշ։
Սուրեն Զաքարյանը ծնվել է 1956 թ.-ին Երեւանում։ 1981թ. ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը․ 1983թ.-ին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 1985թ.-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։
Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների, որոնք կատարվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում. Ռուսաստանում, Հայաստանում։ 2017թ․-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



