Հարրի Փոթերին մարմնավորած Դենիել Ռեդքլիֆը Paramount Pictures-ի նոր ֆիլմում չարագործի կերպարով կներկայանա
CULTUREԲրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը կնկարահանվի «Կորած քաղաք Դ» (Lost City Of D) մարտաֆիզիկական-արկածային կատակերգական մարտաֆիլմում, հայտնում է Deadline-ը:
Ռեդքլիֆը, որն առավելապես հայտնի է Հարի Փոթերի դերով, միացել է Paramount Pictures ընկերության դերասանական կազմին:
Նշենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Սանդրա Բալոքը և Չենինգ Թաթումը ևս կնկարահանվեն այս ֆիլմում: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռեդքլիֆը կմարմնավորի չարագործի, որը կփորձի առևանգել գլխավոր հերոսներին:
Ֆիլմի ռեժիսորներն են Ադամ և Աարոն Նիերը: Բացի այդ, նոր նախագծի վրա աշխատում են Դանա Ֆոքսը, Սեթ Գորդոնը և Լիզա Չասինը: Նկարահանումների մեկնարկի նախնական ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



