Հրդեհ՝ Մեղրաձոր գյուղում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ
SOCIETYՄարտի 21-ին, ժամը 00:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկի (մոտ 80 քմ) տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) և տանիքում կուտակած փայտ (մոտ 1.5 խմ):
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



