Նոր ԸՕ-ն միտված է գործող իշխանության համար առավելություններ ստեղծելուն. Խաժակյան
BLOGԵրևանի ավագանիում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Նոր Ընտրական օրենսգրքի ջատագովները իբրև փորձում են ավելի ժողովրդավարական դարձնել փաստաթուղթը, իսկ իրականում անում են ճիշտ հակառակը։ Դրա վառ վկայությունն է հետընտրական շրջանում կոալիցիաների կազմման հնարավորությունը։
Գործող օրենսգիրքը 6-օրյա ժամկետում հնարավորություն է տալիս արգելապատնեշը հաղթահարած ԲՈԼՈՐ ուժերին բանակցելու և խորհրդարանական կոալիցիա ձևավորելու համար։ Ըստ որում, եթե նոր կոալիցիա չի ձևավորվում, ապա երկրորդ փուլ անցած ուժերը կարող են մասնակցել նոր դաշինքով՝ միավորվելով արգելապատնեշը հաղթահարած ուժերի հետ։
Նոր Օրենսգիրքը սահմանափակում է երկու հնարավորությունն էլ։ Նախ կոալիցիա կազմելու հնարավորության համար տրվում է 14 օր ժամանակ, ԲԱՅՑ այդ հնարավորությունից կարող է օգտվել միայն առաջին տեղը զբաղեցրած ուժը և ըստ էության մյուս ուժերը այդ ընթացքում բանակցություններ վարելու իրավունք չունեն։ Ապա 7-օրյա ժամկետ է տրվում մյուս ուժերին։
Ստացվում է, որ հետընտրական անորոշության ժամկետը (հետպատերազմյան երկրում) երկարում է 15 օրով, իսկ առաջին ուժին տրվում է անբնական առավելություն։ Բացի այդ վերացվում է երկրորդ փուլում նոր դաշինք ձևավորելու հնարավորությունը, որը այս իրավիճակում բխում է միայն գործող իշխանությունների շահերից։
Ուստի նոր Ընտրական Օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար բարենպաստ և չհիմնավորված առավելություններ ստեղծելուն։ Այն խայտառակ հում փաստաթուղթը է և, եթե ընդունվի ապա խորհրդարանական ընդդիմությունը պետք է այն վիճարկի սահմանադրական դատարանում:
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



