Իվետա Մուկուչյանի նոր լուսանկարները՝ Նյու Յորքից
LIFEԵրգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Նյու Յորքում։

Իր Instagram-ում հրապարակված կադրերում երգչուհին հմայիչ կերպարում է։ Նա կրում է սեւ բլուզ եւ նույն երանգի վերնազգեստ։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված են, նախընտրել է նվազագույն շպար, իսկ կերպարն ամբողջացնում են ոճային պայուսակն ու արեւային ակնոցը։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին երգչուհու «Կենացդ խմեմ» տեսահոլովակի նկարահանման ընթացքում։ Երգչուհին շքեղ կերպարում էր, իսկ դիմահարդարումն ընդգծել էր գեղեցկությունը։ «Հանկարծ այնպես ստացվեց, որ իմ սիրային բոլոր երգերը քո մասին դարձան...»,- մեկնաբանություններում գրել էր նա։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



