«Թո՜ղ յուրաքանչյուրս առնվազն մեկ լավ լուր ստանանք»․ Տաթեւիկ Ադումյանի գրավիչ կերպարը
LIFEԴերասանուհի Տաթեւի Ադումյանը նոր լուսանկար է ներկայացրել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհու ալիքավոր վարսերը կիսով չափ հավաքված են, նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակմանը կից Տաթեւիկը լավ շաբաթ է մաղթել բաժանորդներին՝ գրելով․ «Շատ լավ շաբաթ եմ մաղթում բոլորիս... թո՜ղ ամեն մեկս առնվազն մեկ լավ լուր ստանանք։ Եվ վերջապես Գարունը գա...»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Տաթեւիկը խոշոր ականջօղեր էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Կանայք, որոնք սեւ հագուստ են կրում, գունավոր կյանքով են ապրում»։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



