Էրդողանի կողմից ԿԲ կառավարչի պաշտոնանկությունից հետո թուրքական լիրան 14%-ով արժեզրկվել է
ECONOMICSԹուրքիայի ազգային արժույթը 14 տոկոսով անկում է գրանցել: Ինչպես հաղորդում է BBC News-ը, դա տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երկրի Կենտրոնական բանկի կառավարչին աշխատանքից հեռացնելուց հետո:
Թուրքիայի Կենտրոնական բանակը մարտի 18-ին հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 19 տոկոս՝ փորձելով պահպանել լիրայի արժեքը: Բանկի կառավարչին երկրում համարում էին ազգային արժույթը պատմական գնանկումից փրկության առանցքային ուժը:
Էրդողանը վերջինիս փոխարինելու հանկարածի որոշում է կայացրել շաբաթ՝ այդպիսով բանկի երրորդ կառավարչին փոխելով երկու տարվա ընթացքում:
Նշվում է, որ այդ պաշտոնանկությունը ցնցել է ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան ներդրողներին, որոնք բարձր էին գնահատում Թուրքիայի Կենտրոնական բանկի վերջերս իրականացրած դրամային քաղաքականությունը:
Անցյալ շաբաթ լիրայի փոխարժեքը բարձրացել էր երկու տոկոսային կետով, որը տնտեսագետների կանխատեսումների կրկնակին էր: