Yerevan, 01.August.2026,
00
:
00
BREAKING


«Վարակի խոշոր բռնկում չեմ սպասում թե՛ մինչև ամառ, թե՛ դրանից հետո»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախարարությունը նախօրեին կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրական որոշակի տվյալներ հրապարակեց՝ քաղաքացիներին ու տնտեսվարողներին զգուշացնելով պահպանել անվտանգության կանոնները: Ըստ նախարարության, հակառակ պարագայում մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք: Համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, ընդհանուր առմամբ, այսօր համավարակի մի փուլում ենք, երբ սեզոնային փոփոխությունների հետ կապված որոշակի սրացումը սպասելի է:

«Իմ պատկերացմամբ՝ կարող ենք դեռ 30-40 տոկոս խոցելի բնակչություն ունենալ: Խոսքը բնակչության այն շերտի մասին է, որը դեռ չի առնչվել կորոնավիրուսի հետ և իմունիզացված չէ: Հիմա այդ 30-40 տոկոս շերտի շրջանում վարակի հերթական ենթաալիքն է գնում: Բայց, ըստ իս, մոտակա 7 օրերի ընթացքում այդ չակերտավոր կանխարգելիչ միջոցներն օգտագործել-չօգտագործելը չի կարող էական դեր խաղալ, որովհետև մենք արդեն գիտենք, որ վարակի հիմնական փոխանցումը լինում է տանը և աշխատավայրում, որտեղ մարդիկ, այսպես թե այնպես, չեն կարող դիմակներով նստել: Այնպես որ, դժվար թե այդ չակերտավոր միջոցներն էական դեր խաղան: Բայց եթե մոտակա երկու շաբաթվա ընթացքում եղանակի տաքացում լինի, մարդիկ սկսեն ավելի շատ դրսում գտնվել և իրենց բնակարաններն օդափոխել, վարակի այդ ալիքն ինքնըստինքյան նստելու է: Նաև կարծում եմ, որ վարակի վերջնական մարում է գնալու. խոշոր բռնկում ես չեմ սպասում թե՛ մինչև ամառ, թե՛ դրանից հետո»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով պատասխանատու մարմինների դերին՝ նա ընդգծեց. «Եթե ամենասկզբում չես կանխարգելում համաճարակն, ու այն արդեն ընդգրկում է բնակչության լայն շերտերին, բնականաբար, վերահսկողությունն ամբողջովին կորցնում ես: Համապատասխան մարմինները պետք է հնարավորինս մեղմացնեին համաճարակի բացասական հետևանքները, պատասխանատվությունը հենց այդ ուղղությամբ պետք է լիներ: Խոսքը հատկապես ժամանակին բուժսպասարկում ստանալու հարցերը լուծելու մասին է: Այսինքն, մաքսիմալ շատ բուժաշխատողներ պետք է վերապատրաստվեին, ունենային բուժզննման ուղեցույցներ, և բնակչությանն առանց ուշացումների համապատասխան բուժսպասարկում տրամադրվեր:

Ոչ թե պետք է նույն ծեծված արտահայտություններն անեին, ինչը հիմա էլ են շարունակում, այլ պատասխանտվությունը պետք է բաշխված լիներ հենց նշված կետերի վրա: Իսկ դիմակ կրելն ու ալկոգել օգտագործելն արդեն այս փուլում որևիցե ազդեցություն չեն թողնում: Մեծ հաշվով, համաճարակաբանական միջոցառումները նախատեսելիս շատ մեծ կարևորություն ունի այն հանգամանքը, թե այդ միջոցառումները որքանով են իրատեսական և որքանով է հնարավոր պահպանել դրանք: Եթե այդ հարցերը հաշվի չեն առնվում, ու օդի մեջ ուղղակի անընդհատ նույն բաներն են կրկնում, նշանակում է՝ բացարձակապես հեռու են համաճարակի կառավարման պատկերացումներից»:

Ռ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, անցած ամբողջ ընթացքը հենց նշվածի մասին է վկայում: «Այն փուլում, երբ խիստ սահմանափակումներն անհրաժեշտ էին, այդ ժամանակ միջոցառումները շատ թերի իրականացվեցին, իսկ հետո սկսեցին մարդկանց պարզապես տուգանել ու պարտադրել ամեն օր դիմակ կրել: Այս ամենը մարդկանց մոտ նախ՝ վերաբերմունքի փոփոխության, շատերի մոտ էլ արդեն զգոնության կորստի հանգեցրեց: Մարդիկ տեսան, որ այդ ամենն իրական դեր չի խաղում»,-ասաց համաճարակաբանը:

Նա շեշտեց, որ բացօթյա տարածքներում պրակտիկորեն վարակի տարածման հավանականություն չկա: «Փակ տարածքի ու շփման տևողության գործոններն են, որ դեր են խաղում: Բաց տարածքում անգամ մեկ մետր հեռավորություն չպահպանելու պարագայում վարակվելու հավանականությունը շատ չնչին է, եթե չասենք, որ մոտ է զրոյի»,հավելեց նա:

Խոսելով հաճախ ներկայացվող միջազգային վիճակագրական ցուցանիշներում մեր երկրի զբաղեցրած դիրքի մասին՝ համաճարակաբանը նշեց, որ չի կարելի համեմատել երկրները, քանի որ համեմատության բոլոր չափանիշները նույնը չեն. «Միայն արձանագրված դեպքերի թվով չենք կարող ասել՝ առաջին, երկրորդ, թե տասներորդ տեղում ենք, քանի որ դա կախված է նրանից, թե երկրում որքան մարդու և ինչպիսի կոնտինգենտ են հետազոտել: Բոլոր երկրներն այդ չափանիշներով տարբերվում են: Կարևոր է նաև, թե տվյալ երկրներում բնակչության շրջանում որքան են արտաքին ու ներքին շարժերը, որքան է այդ պահին առկա վարակվածությունը, վարակված մարդկանց տեսակարար կշիռը մեկ տարվա կտրվածքով: Կարևոր է նաև, թե որքան է կազմում իմունիզացված շերտը: Միայն նշված բոլոր գործոններն ունենալով՝ կարող ես գնահատել, թե այս կամ այն երկրում ինչքան և ինչ ուժգնությամբ կարող է ալիքը շարունակվել, կամ նոր բռնկումներ սպասելի են, թե ոչ: Մեր երկրի պարագայում ուշադրությունը պետք է կենտրոնացնել վերոնշյալ շուրջ 30-40 տոկոս խոցելի բնակչության վրա»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments