Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը. Է․Շարմազանով
BLOGՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ներքաղաքական օրակարգին, երկրի անվտանգային միջավայրին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։
Վերահաստավել են Արցախյան վերջին պատերազմում խայտառակ պարտությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի եւ հնարավոր ելքերի մասին կուսակցության դիրքորոշումները եւ գնահատականները։
Շեշտվել է կապիտուլյանտի կողմից պետության շարունակական կազմաքանդման, աղաղակող ապօրինությունների, իրավական ինքնիրավչության անթույլատրելիությունը։
Երկրի հետագա քաղաքական զարգացումների համատեքստում կարեւորվել է ռազմական դրությունը վերացնելու հրամայականը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



