Ձնաբքի պատճառով անհետացած զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել. ՊՆ
SOCIETYՋերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային զինծառայողների մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նախարարությունից ասացին, որ երկրորդ զինծառայողի վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։
Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



