Ինչու իրականում մեր ՍՈւ-երն օդ չբարձրացան պատերազմում. Մովսես Հակոբյանը նոր սկանդալային հայտարարություն արեց, դեռ՝ ոչ պաշտոնական
POLITICSՍՈւ-երը կարող են կրել նաև այնպիսի հրթիռներ, որոնք առկա են մեր սպառազինության մեջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մովսես Հակոբյանը՝ հարց բարձրացնելով, թե ինչու դրանք չենք կիրառվել առկա սպառազինությամբ. «Չճշտված տվյալներով, ՍՈւ-30-երը, որը պետք է ունենան երեք պարամետրեր, մեկը չունեն: Հնարավոր է, որ հենց դա է պատճառ հանդիսացել դրանք չօգտագործելու համար»:
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ մեր ավիացիային, Հակոբյանն ասաց, որ այդ մասով բավականին մեծ գումար է ծախսվում. «Միայն վառելիքի տեսակետից ավիացիան ավելի շատ գումար է ծախսում, քան՝ ամբողջ բանակը միասին վերցված:
Մեր ավիացիայի աշխատավարձն ավելի բարձր է, քան՝ 3-րդ կորպուսի ամբողջ անձնակազմի աշխատավարձը: Մենք այդքան թանկ վճարել ենք: Իսկ ինչո՞ւ այն չկիրառվեց»,-հարցրեց նա:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



