Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Ամուսինս ինձ համար տղամարդու կատարյալ օրինակ է». Աստղիկ Ալավերդյանը՝ ընտանիքի համար տարվող ամենօրյա աշխատանքի, իր ու Նարբեի ստեղծած օրենքների և երեխաների համար օրինակ լինելու մասին

LIFE

Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանն ամուսնացած են արդեն 8 տարի: Tert.am Life-ի հետ զրույցում Աստղիկը խոսել է ընտանիքի հիմքերն ամուր պահելու իրենց բանաձևի, սերը նաև խոսքերով արտահայտելու և երեխաների դաստիարակման իրենց բանաձևի մասին:

Ըստ Աստղիկի՝ ընտանիքի համար պետք է ամեն օր աշխատանք անել: «Չի կարող այնպես լինել, որ մեկ անգամ ինչ-որ բան որոշվի ու այդպես շարունակվի մինչև վերջ, պետք է ամեն օր աշխատանք տանել երեխաների, ամուսնու հետ, պահել տան մթնոլորտը: Միգուցե մարդուն թվա, որ տվյալ պահին ամեն ինչ լավ է, հարաբերությունները լավ են, բայց աշխատանքը նույնիսկ այդ պահին է անհրաժեշտ: Այդ աշխատանքը երկուսի համար է, եթե միայն ես պայքարեի, կհոգնեի ճանապարհի կեսից: Եթե դիմացինդ փոխվելու, կատարելագործվելու, սխալն ուղղելու ցանկություն չունենա, դա անիմաստ աշխատանք կլինի քո կողմից: Խոսում ենք, փորձում ենք ուղղել մեր սխալները՝ չնայած ոչինչ կատարյալ լինել չի կարող»,- ասաց նա:

Աստղիկի խոսքով՝ յուրաքանչյուր հարաբերություններում՝ ամուսնական, ծնող-երեխա, ընկերական, պետք է թարմացումներ լինեն: «Չպետք է թողնել, որ հարաբերությունները դեպի լճացում գնան, պետք է նոր հետաքրքրություն, ապրելու ոճ ստեղծել: Մեր ընտանիքում՝ որպես կին, այդ պարտականությունն ինձ վրա է: Չեմ ուզում մանրամասնել, բայց անընդհատ փորձում եմ նոր հետարքրքություն առաջացնել, ծրագրեր կազմել հանգստյան օրերի համար, այնպես անել, որ դրանք միշտ տարբերվող անցնեն: Առհասարակ, սիրում եմ մտածված ապրել, չեմ սիրում օրս անիմաստ անցկացնել»,- նշեց Աստղիկը:

Նրա կարծիքով՝ ընտանիքում կարևոր է սերը ոչ միայն գործով, այլև խոսքերով արտահայտելը: «Պետք է երեխաներին ու ամուսնուն հաճախ ասել, որ սիրում ես: Մարդն իր ականջներով է սիրում, լինի կին, տղամարդ, թե երեխա, բոլորն էլ ուզում են լսել, որ սիրված են: Առավոտյան՝ տղայիս դպրոց ճանապարհելիս, երբ ասում եմ, որ սիրում եմ նրան, Մոնթեի դեմքին ժպիտ է հայտնվում, հաստատ դպրոցում իրեն ավելի ինքնավստահ է զգում: Դա ամբողջ օրվա ընթացքում իր համար ուղեցույց է լինում: Ես սիրում եմ արտահայտել զգացմունքներս և երեխաներիս էլ այդպես եմ դաստիարակում, մենք ընտանիքում բոլորս էլ այդպես ենք մտածում»,- ընդգծեց նա:

Աստղիկը նկատեց, որ իրենց տանն արդեն ընդունված կանոններ ունեն, որոնք ստեղծել են ամուսնու հետ: «Գիտենք՝ ի՞նչն է կարելի, ի՞նչը՝ ոչ, ինչի՞ վրա է պետք կենտրոնանալ, ինչո՞ւմ ենք թերանում: Այդ կանոնները միասին ենք ստեղծել՝ ելնելով մեր աշխարհայացքից, երազանքներից, նպատակներից, իսկ մեր երազանքները մեկ ուղղությամբ են, կապված են իրար հետ: Օրինակ՝ Մոնթեն գիտի, որ Շուշիի վրա ձայնը բարձրացնել չի նկարելի: Ամեն երեկո հավաքվում ենք թեյի սեղանի շուրջ, զրուցում, քննարկում օրը, հաջորդ օրվա հետ կապված անելիքները: Նույնիսկ եթե հոգնած ենք լինում և թեյ չենք խմում, այն, միևնույն է, պատրաստում ենք»,- պատմեց նա:

Աստղիկը շեշտեց՝ չի կարծում, որ ընտանիքում պետք է հավասարություն լինի, ամեն մեկը պետք է իր տեղն ունենա: «Սիրում եմ ամուսնուս կողքին թույլ լինել, բայց դա չի նշանակում, որ կարծիք արտահայտելու ցանկություն կամ իրավունք չունեմ: Ուղղակի գիտեմ իմ չափը, որից հետո ամուսինս պետք է որոշի: Սա չի սահմանափակում իմ ազատ արտահայտվելու իրավունքը: Միշտ քննարկում ենք հարցերն ու ընդհանուր հայտարարի գալիս: Միգուցե ոչ բոլորին է սա դուր գալիս, բայց ես կին եմ, սիրում եմ թույլ լինել: Ուզում եմ օրինակ լինել դստերս համար, բայց սա խաղ չէ, ես, իրոք, ներքուստ հանգիստ ու համբերող եմ: Նարբեի օրինակով էլ Մոնթեն կլինի»,- ասաց Աստղիկը:

Նա նաև պատմեց, որ Մոնթեն առավոտյան շուտ է դպրոց գնում, ինքն օգնում է՝ կոշիկները հագնի, որ չուշանա. «Նարբեն ասում է՝ թողնեմ ինքնուրույն հագնի, ոչինչ, թող ուշանա: Մեր ընտանիքում ինքնուրույն դաստիարակելու միտքը մեզ համար շատ կարևոր է, Մոնթեն արդեն ինքնուրույն է, փոքրիկ տղամարդ է: Նարբեն ու Մոնթեն երեկոյան ժամերին հաճախ գնում են մեքենայով զբոսնելու, զրուցում են, բայց ինձ ոչինչ չեն ասում: Նարբեն շատ հարցեր է բացատրում Մոնթեին, նա ինձ համար տղամարդու կատարյալ օրինակ է, այդ պատճառով Մոնթեի դաստիրակությունը լրիվ վստահում եմ նրան, թեև երկուսով ենք դաստիրակում երեխաներին»,- եզրափակեց նա:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan