Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նիդեռլանդները ՌԴ-ի հետ գաղտնի բանակցություններ է վարում գազի մատակարարման շուրջ. լրատվամիջոցներ

ECONOMICS

Նիդեռլանդները շարունակում է գաղտնի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ, չնայած այն բանին, որ երկրների միջև դիվանագիտական և առևտրային հարաբերությունները սառեցվել էին 2014 թվականին Ուկրաինայի արևելքում Boieng  «ՄՀ17»-ի ավիավթարից հետո: Բացի այդ, 2017 թվականից ռուս-հոլանդական էներգետիկ աշխատանքային խումբը վերսկսել է իր աշխատանքները:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Follow The Money հոլանդական պորտալին հղումով: 

Հիշեցնենք՝ 2014-ին, «ՄՀ17» չվերթի վթարից հետո, որի զոհերի մեծ մասը Նիդեռլանդների քաղաքացիներ էին, Հաագան դադարեցրել էր իր տարեկան խորհրդակցությունները 2 երկրների համատեղ տնտեսական շահերի վերաբերյալ: 

Պորտալի տեղեկություններով՝  «ՄՀ17» չվերթի կործանումը և ուկրաինական ճգնաժամը միայն ժամանակավորապես են ազդել ռուս-հոլանդական հարաբերությունների վրա, քանի որ գազի մատակարարման ոլորտում հարաբերություններն ապացուցում են, որ դրանք կայուն են քաղաքական վայրիվերումների նկատմամբ: 

Երկկողմ շփումների մի քանի տարվա լճացումից հետո երկխոսությունը վերսկսվել է 2017-ի մայիսին: Այդ ժամանակ Ամստերդամում տեղի էր ունեցել Flame համաժողովը, որին մասնակցում էին ռուս առևտրային ներկայացուցիչները: Բանախոսների ցուցակը գրեթե ամբողջությամբ բաղկացած է եղել  «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությանը մասնակցող հոլանդական և ռուսական ընկերությունների ներկայացուցիչներից: Բացի գազի ոլորտում հայտնի անձանց անուններից, հանդիպմանը ներկա են եղել նաև օֆշորային Allseas ընկերության և լեռնահանքային Van Oord ընկերության ներկայացուցիչները: 

Մի քանի ամիս անց, ինչպես գրում է ԶԼՄ-ն, Նիդեռլանդների կառավարության նախաձեռնությամբ,  երկրի արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական կապերի հարցերով գլխավոր տնօրենը ժամանել է Մոսկվա: Նշվում է, որ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Նիդեռլանդների ներկայացուցիչը, Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարարը և նրա տնտեսական զարգացման հարցերով գործընկերն աշխատանքային խմբի շրջանակներում փորձել են վերականգնել աղետի հետևանքով տուժած հարաբերությունները: 

«ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը և էկոնոմիկայի և կլիմայական քաղաքականության նախարար Էրիկ Վիբեսը հարկ չեն համարել Ներկայացուցիչների պալատին տեղեկացնել 2017-ին Էներգետիկայի աշխատանքային խմբի վերագործարկման մասին», - այս առնչությամբ նկատում է պորտալը:

Ըստ ԶԼՄ-ի՝ Էներգետիկայի աշխատանքային խումբը շարունակում է գործել մինչ օրս: FTM-ի տեղեկություններով՝ վերջին 4 տարվա ընթացքում 3-րդ հանդիպումը նախատեսված է գարնանը: 

Նշենք՝ այս հանդիպումները չեն հայտնվում Նիդեռլանդների տարբեր նախարարությունների խորհրդարանական զեկույցներում և փաստաթղթային գրանցամատյաններում, բայց հոլանդական պորտալը նմանատիպ շփումների ապացույցներ է գտել Ռուսաստանի էներգետիկայի նախարարության զեկույցներում:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor