Չինաստանի հարավ-արևմուտքում հնագետները 3000-ամյա ոսկե դիմակ են հայտնաբերել (լուսանկարներ)
CULTUREՉինաստանի Սիչուան նահանգում հնագիտական պեղումների ժամանակ 3000-ամյա ոսկե դիմակ է հայտնաբերվել, գրում է CNN-ը։
Երկրի մշակութային ժառանգության ազգային վարչության հաղորդմամբ՝ արարողակարգային միջոցառումների ժամանակ օգտագործված դիմակը 84 տոկոսով ոսկուց է և կշռում է գրեթե 227 գրամ։
Դիմակն այն 500 առարկաներից մեկն է, որոնք հայտնաբերվել են Սանսինդույում (Sanxingdui)՝ բրոնզե դարի հնագիտական վայրում՝ զոհաբերությունների համար նախատեսված 6 փոսերում։
Որոշ փորձագետներ կարծում են, որ գտածոները լույս կսփռեն Շու հնագույն պետության վրա։
Ի լրումն ոսկե դիմակի՝ հնագետները հայտնաբերել են նաև բրոնզե իրեր, ոսկե փայլաթիթեղներ և փղոսկրե արտեֆակտներ։



1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



