Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան. ամերիկացի զինվորականներ են տուժել
INTERNATIONAL NEWSՍիրիայի Դեր Զոր նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, կատարվածի հետևանքով ամերիկացի զինվորկաններ են վիրավորվել:
Հաղորդվում է, որ անհայտ ծագման հրթիռներ են արձակվել ամերիկյան բազայի ուղղությամբ, որը գտնվում է նահանգի հյուսիսային հատվածի գազահանքավայրում:
ԱՄՆ զինված ուժերը «Սիրիական դեմոկրատական ուժեր» արաբա-քրդական զորամիավորումների հետ միասին անօրինական կերպով վերահսկողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսարևելյան և հյուսիսային հատվածներում՝ Դեր Զոր, Հասակա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են երկրի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



