Իրանը պատրաստ է վերադառնալ նավթի համաշխարհային շուկա
ECONOMICSԻրանի ազգային South Oil նավթային ընկերության գործադիր տնօրեն Ահմադ Մոհամմադին հայտնել է, որ Իրանը պատրաստ է վերադառնալ նավթի համաշխարհային շուկա՝ հաշվի առնելով ընկերությունում նավթի արտադրության ծավալների աճը:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, Մոհամմադիի խոսքով՝ իր ղեկավարած ընկերությունը 30 տոկոսով մեծացրել է նավթի արտադրման ծավալներն իրանական օրացույցով նախորդ տարվա առաջին կեսին, որը սկսվում է 2020 թվականի մարտի 21-ից:
«Ըստ ծրագրի՝ նոր օրացուցային տարվա (1400 թվականի) ավարտին արտադրությունը կավելանա ևս 10 տոկոսով»,- նշել է մասնագետը:
Վերջինս հավելել է, որ ընկերության կողմից շահագործվող 28 հանքավայրում նավթի արտադրության ծավալները մեծացնելուն և պահպանելուն ուղղված ծրագրի առաջին փուլում 6 պայմանագիր է ստորագրվել: Հետագայում ևս 19 պայմանագիր է կնքվել, և միայն 2 թենդեր է մնացել անցկացնելու՝ կապված 2 հանքավայրի շահագործման հետ: