Yerevan, 13.July.2026,
00
:
00
BREAKING


«Սահմանադրության վրա «ոտքերը մաքրելով»՝ այս իշխանությունն ամենաթողության վիճակ է ստեղծել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս իշխանության բոլոր օրենսդրական փոփոխությունները առնչություն չունեն իրավական որևէ օրակարգի հետ: Փոփոխությունները, որոնք այս իշխանությունը բերում է օրակարգ, լուծում են որոշակի քաղաքական խնդիրներ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: Նրա խոսքով, այդ իմաստով վերջին ցայտուն փոփոխությունը «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթն էր, որն ընդունվեց, և որով փորձ է արվում ընդլայնել Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները:

«Ըստ իս, այն բացառապես գործի քննության ամբողջ ընթացքում դատավորներին վերահսկողության տակ պահելու նպատակն ունի: Սա իր հերթին իր պատճառն ունի. Կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո դատավորների անկախության մի նոր փուլի ականատես եղանք: Նրանք այլևս չէին կատարում քաղաքական իշխանության կամակատարությունները՝ կապված ձերբակալությունների, կալանավորումների հետ: Սա, բնականաբար, լուրջ անհանգստություն է հարուցել քաղաքական իշխանության մոտ: Նշված փոփոխությամբ ԲԴԽ-ին լիազորություն է տրվում ցանկացած փուլում գործը քննող դատավորից գործը վերցնել ու փոխանցել մեկ այլ դատավորի:

Սա ևս մեկ գործիքակազմ է, որով իշխանությունը փորձում է ինքն իրեն լիազորել ցանկացած գործ ցանկացած փուլում կոմպետենտ դատավորից վերցնել և փոխանցել իրենց սրտի դատավորներին: Նույնը նաև մասնագիտացված դատարանների ստեղծման առումով կարելի է ասել, որոնք քննելու են բացառապես միջդատավարական վարույթին առնչվող գործեր՝ ձերբակալություն, կալանավորում և այլն: Այստեղ նույնպես նպատակը դատարաններին մի ամբողջության մեջ ժողովելն է և հանգիստ լինելն այն հարցում, որ իշխանության քիմքին հաճո ցանկացած կալանավորում, ըստ էության, կիրականացվի: Առհասարակ, ես վստահ եմ, որ այս ընտրություններին իշխանությունն այս անգամ արդեն թիրախ է դարձնելու դատական համակարգը: Ընտրություններին գնալու է հետևյալ լոզունգով. «Հարգելի՛ ժողովուրդ, դուք սոված եք, քանի որ մենք չունենք դատական համակարգ, որովհետև երբ ձեր սրտի վարչապետը ցանկանում է մեկին կալանավորել, դատավորը չի կատարում դա, ըստ այդմ՝ չի կատարում ժողովրդի պահանջը»:Այսինքն, թիրախավորելով դատական համակարգը՝ նրանք այս փուլում ժողովրդին կփորձեն հենց դատարաններով մանիպուլացնել»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նորից առաջ կբերեն վեթթինգի օրակարգը և կփորձեն, Ն. Փաշինյանի բնութագրմամբ, «վնգստացող դատավորներին» փոխարինելու ինչ-որ քայլեր անել:

«Այս երեք տարվա ընթացքում պետական որևէ համակարգ կամ որևէ կառույց չի մնացել, որը խարխլելու, որի համբավը զրոյացնելու ցանկություն այս իշխանությունը չունենար: Չկա մի համակարգ, որտեղ իրենց հաճո, բայց իրականում այդ համակարգի համար, այսպես ասած, չարորակ մետաստազիկ գործառույթ կատարող անձանցով չլցնեին: Այս երեք տարվա ընթացքում նշվածի վառ օրինակը Սահմանադրական դատարանն էր: ՍԴ-ի շուրջ ստեղծված արհեստական ամբողջ գործընթացների հետևանքով ՍԴ-ի կոմպետենտ պաշտոնյաներն այլևս չեն պաշտոնավարում: Այդ մարդկանց գոյությունը ՍԴ-ում մեծամասամբ նպաստում էր, որ ՍԴ-ն ինչ-որ չափով պրոֆեսիոնալ ու լեգիտիմ գործունեություն ծավալեր: Այսօր առկա իրավիճակի ամենացցուն առհավատչյան նախօրեին ՍԴ-ում տեղի ունեցած նիստն էր, որը մեկ բառով կորակեմ որպես խայտառակություն»,- ասաց նա։

Նշենք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության նիստի մասին է:

«Բարձր դատարանը մոտ մեկ ժամ քննում էր ինչ-որ միջնորդություն, որը վերածվեց քաղաքական բանավեճի: Փորձ արվեց ցուցադրել, թե ով է ավելի լավ տիրապետում ՍԴ-ի գործառույթներին: Անգամ կար դատավոր, որի վարքագիծն այդ նիստի ժամանակ տպավորություն էր ստեղծում, թե այդ անձը գտնվում է «Կիսաբաց լուսամուտներում» կամ այդ որակի ինչ-որ հեռուստաշոուի է մասնակցում: Սահմանադրական դատարանը դատաիրավական համակարգում ամենակարևոր և ֆունդամենտալ կառույցն էր, որին զրոյացնելն ու կազմաքանդելն այս իշխանության գերնպատակն էր, ինչին, ըստ էության, կարողացան հասնել: Էլ չեմ ասում այն հրապարակումների մասին, որոնք փաստում են, որ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, ակնհայտորեն միջամտելով արդարադատության իրականացմանը, շատ դեպքերում փորձել է և՛ առաջին ատյանի, և՛ վերաքննիչ դատարաններում ակնհայտորեն միջամտել որոշակի գործողությունների իրականացմանը ու այդ գործողությունների վերջնարդյունքը համապատասխանեցնել իր քաղաքական հոր, այսպես ասած, քիմքին:Մենք տեսանք նաև, որ ամբողջապես կազմաքանդվեց ազգային անվտանգության ծառայությունը: ԱԱԾ-ն «QR կոդի և սատանայի» միջև կապ գտնելով, ինչ-որ հայտնի ֆեյքի գործով հնարավոր բոլոր անձանց կալանավորելով և բաց թողնելով է զբաղված: Նման պարագայում այս համակարգին հիմա լուրջ վերաբերվելն առնվազն ծիծաղելի է: Նույնը կարող եմ ասել նաև գլխավոր դատախազության մասին, որովհետև նույն գլխավոր դատախազը բազմիցս է ցույց տվել, որ այս իշխանության քաղաքական կամակատարն է: Թերևս դատաիրավական համակարգում չկա առանձին գործող մի մարմին, որն այս իշխանությոնը չի հասցրել ապականել և որին անգործունակության չի հասցրել»,- նկատեց իրավաբանը:

Անդրադառնալով օրենքները մի կողմ դնելու և հրովարտակներով առաջ շարժվելու վտանգավոր եզրագծին ու դրա շուրջ առկա մտահոգություններին՝ Ռ. Հայրապետյանը նշեց. «Մենք հասել ենք այն հանգուցային կետին, որտեղ մենք ընդհանրապես կանգնելու իրավունք չունենք: Ինձ համար այս իշխանության գործունեության արդյունքում ծառացած մի գլոբալ խնդիր կա, որն ապագայում դժվար լուծելի է դառնալու: Հանրությանը, հասարակության առանձին մասերին, բնակչության լայն շերտերին դժվար է լինելու վերստին բերել այն վիճակին, ըստ որի՝ նրանք նորից կհասկանան, որ Սահմանադրությունը երկրի մայր օրենքն է: Վերջին երեք տարվա ընթացքում անընդհատ ցեխ է շպրտվում գործող Սահմանադրության վրա: Նշվում է, որ այն անկատար է, նորմալ չի կարգավորում, չունի այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք այս կամ այն հարցը լուծելու հնարավորություն կտան: Ես բնավ չեմ կարծում, որ Սահմանադրությունն անկատար փաստաթուղթ է: Իրականում եթե անգամ ամենակատարյալ փաստաթուղթը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մեկնաբանվի, այդ փաստաթուղթը, միևնույնն է, կդառնա անկատար: Այս իշխանությունն իր վարքագծով, իրավական նորմերը քաղաքական նպատակահարմարությամբ մեկնաբանելով, ցանկացած դեպքում Սահմանադրություն փոխելով, Սահմանադրության վրա «ոտքերը մաքրելով», ստեղծել է ամենաթողության մի իրավիճակ, երբ ժողովուրդն արդեն մտածում է, որ օրենքները, Սահմանադրությունը իրենցից ոչինչ չներկայացնող բաներ են, և կարող է շարժվել այնպես, ինչպես ուզում է: Սա ամենագլոբալ խնդիրն է, որը ծառացած է մեր երկրի առջև ու դժվար է լինելու հանրությանը վերստին համոզել, որ սա օրենք է, որին պետք է ենթարկվել»:

Ռոբերտ Հայրապետյանը շեշտեց, որ նկարագրվածից զատ, նաև այլ խնդիրներ են ի հայտ գալիս. «Շատ ցավով եմ նշում, բայց վառ օրինակը նույն «իրավունքի ուժով» արտահայտությունը՝ այդ իրավական ինստիտուտը, ծաղրի առարկա դարձնելն է: Ֆեյսբուքում յուրաքանչյուր երկրորդ անձ ցանկացած կենցաղային, անլուրջ ու պրիմիտիվ օրինակներով սկսել է ծաղրել «իրավունքի ուժով», «օրենքի գերակայություն» արտահայտությունները: Ցավալիորեն փաստում եմ, որ սա, թերևս, նշանակում է, որ Սահմանադրության առաջին հոդվածից իրավական պետության բաղադրիչը վաղուց արդեն «արտագաղթել» է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia