Արթուր Վանեցյանի մուտքը մեծ քաղաքականություն ակնհայտ խաթարեց ՀՀ գերագույն գլխավոր իձիոտի առանց այն էլ խաթարված ներաշխարհը. Ա․Դավթյան
BLOG«Հայրենիք» Կուսակցության անդամ Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արթուր Վանեցյանի մուտքը մեծ քաղաքականություն ակնհայտ խաթարեց ՀՀ գերագույն գլխավոր իձիոտի (այսուհետ ԳԳԻ) առանց այն էլ խաթարված ներաշխարհը։ Մտահոգվելու պատճառներ շատ ուներ ԳԳԻ-ը։ Չէ որ Վանեցյանն այն եզակի անձնավորություններից է ՀՀ-ում, ով բոլոր առումներով շատ լավ է ճանաչում ԳԳԻ- ին։ Եւ այս ամենը շատ լավ հասկանալով, վերոնշյալ էակի ֆեյքաֆերմաներն ու «թիմը» լծվեցին Արթուր Վանեցյանին ամեն կերպ վարկաբեկելու և հեղինակազրկելու գործին։ Ամեն գնով Վանեցյանի անունը սևացնելու մոլուցքը այնքան մեծ է ԳԳԻ-ի մոտ, ոչ մի միջոցի առջև կանգ չի առնում։ Դե իսկ Արթուր Վանեցյանի հրամանատարությամբ Արցախում մարտական գործողություններին մասնակցած «Հայրենիք» զորախմբի վարկաբեկմանը ներգրավվեցին նաև նրա «եղբայրական» Ադրբեջանի ԶԼՄ-ները, այն աստիճանի, որ սկզբում սկսեցին սուտ լուրեր, թե իբր զորախումբը գլխովին ոչնչացվել է, հետո զառանցեցին, թե իբր զորախումբը լքել է մարտական դիրքը։
Բոլորս գիտենք, որ ԳԳԻ-ի հեղինակած ապուշություններին հավատում է միայն իր «ժողովուրդը»։ Դե իսկը ազգը, մասնավորսպես նրա մի մասը կազմող «Հայրենիք» կուսակցությունը վաղուց արդեն առ է համարում քաղաքական դիակ դարձած ԳԳԻ-ին։
Երբ մարդը սկսում է արդարանալ, թե գիտե՞ք, իմ մասին այս կամ այն են ասում, ուրեմն խնդիր ունի: Մենք և մեր ղեկավարը չունենք նման բան։ Մենք վստահ քայլերով շարժվում ենք միայն առաջ։ Խոսում են՝ թող խոսեն: Ամեն իձիոտի հնարած հիմարության պատճառով արդարանալն ու դրանց պատասխան տալը, բացատրելն արդեն արդարացողի կողմից է հիմարություն դիտվում:
Համբերություն, ուժ, կորով բոլորիս և խաղաղություն մեր Հայրենիքին։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



