Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«32 տարեկան եմ, բայց միշտ 20-22 տարեկան աղջիկների կերպարներ եմ կերտել». Անուշկա Մարգարյանը՝ բացասական կերպարների, քննադատությունների և այլ ձևաչափում ներկայանալու ցանկության մասին

LIFE

Դերասանուհի Անուշկա Մարգարյանն այս շրջանում նկարահանվում է «Սարի աղջիկ» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է հիմնականում բացասական դերեր մարմնավորելու, քննադատությունների, տարիների ընթացքում հեռուստադիտողների փոփոխված պահանջների և իր տարիքից ավելի փոքր երևալու մասին:

Անուշկայի խոսքով՝ «Սարի աղջիկ» հեռուստասերիալում իր դերն առանձնանում է, որովհետև դրական կերպար է:

«Նախկինում, կարելի է ասել, մարմնավորել եմ միայն բացասական կերպարներ: Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ ինձ բացասական կերպարներ էին վստահում, բայց ես չեմ դժգոհել, բացասական կերպարներն ավելի խաղարկային ու հետաքրքիր են: Դրանք մարմնավորելն ավելի բարդ է, որովհետև ասելիքն ավելի շատ է: Դրական կերպարի դեպքում աշխատելու գրեթե ոչինչ չկա, իսկ բացասական կերպարներն ավելի դաստիարակչական են: Չար մարդիկ պետք է տեսնեն, որ իրենք, միևնույն է, պատժվում են: Իհարկե, դրական կերպարներ ևս պետք է ունենալ, չես կարող միայն բացասականները մարմնավորել, ուղղակի բացասական կերպարների վրա մարդկանց ուշադրությունն ավելի է կենտրոնանում: Մարդիկ ուզում են հասկանալ՝ ի՞նչ է վերջում լինելու, կերպարի գիծն ինչպե՞ս է ավարտվելու»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ որքան էլ դրսում իրեն տեսնելիս մարդկանց առաջին արձագանքն այն է, որ իրականում այլ մարդ է, դա չի նշանակում, որ իրեն բացասական լույսի ներքո են ընկալում: «Եթե տարիներ առաջ մարդիկ կարող էին կերպարը նույնացնել դերասանի հետ, հիմա հասկանում են՝ ուղղակի կերպար է, դու էլ կերտում ես այն: Հիմա նաև փոխվել են հեռուստադիտողների պահանջները, շատացել են քննադատությունները: Դա դարձել է ուշադրություն գրավելու տարբերակ, վիրուսի պես տարածվում է: Իհարկե, խոսքը ոչ թե խորհուրդների, նկատառումների, այլ բացասական քննադատությունների մասին է: Եթե հեռուստադիտողը նկատում է, որ ինչ-որ բան այնպես չէ, կարելի է փոփոխություններ անել, բայց եթե դա արվում է դերասանին վիրավորելու միտումով, հեռուստադիտողն ուղղակի ուզում է ինքնահաստատվել»,- նշեց նա:

Շուրջ 8 տարի լինելով սերիալարտադրության ոլորտում՝ դերասանուհին ընդգծեց, որ ոչ միայն այնտեղ, այլև ցանկացած ոլորտում շատ բան բյուջեից է կախված:

«Երբ կատարում ես փոքր ներդրում, մտածում ես փոքր բաների մասին, իսկ մեծ ներդրումների դեպքում կարող ես երազել մեծ նախագծերի մասին: Մենք ունենք լավ սցենարիստներ, ռեժիսորներ, օպերատորներ, եթե գումարը մի փոքր շատ լինի, կարող ենք ավելի որակյալ արտադրանք տալ: Ցավոք, ստիպված ենք տեղավորվել այն ամենի մեջ, ինչ մեզ հատկացվում է: Որակի մասին խոսելիս պետք է հաշվի առնել համեմատությունը: Եթե ոլորտը համեմատենք տարիներ առաջվա հետ, աճ է գրանցվել, իսկ եթե համեմատենք արտասահմանյան շուկայի հետ, ավելի լավ է լռեմ: Հեռուստադիտողները, տեսնելով արտասահմանյան սերիալները, շատ դեպքերում ցանկանում են նման սերիալներին մի փոքր մոտ սերիալներ տեսնել: Բնականաբար լավ է, որ հեռուստադիտողը ցանկանում է ավելի լավը տեսնել, մենք ունենք այն, ինչ պահանջում է հեռուստադիտողը: Ուղղակի կա հեռուստադիտողի մի զանգված, որը կենցաղ վիճակից դուրս չի եկել, սերիալը պետք է նաև համապատասխանի իրենց, որ դիտեն»,- ասաց Անուշկան:

Նա նկատեց, որ այս տարիների ընթացքում մեծ դադար ունեցել է ընդամենը մեկ անգամ, թեև յուրաքանչյուր նախագծից հետո փոքրիկ դադարներ ունենում է: «Նախագծից նախագիծ անցելը բարդ է, ժամանակ է պետք, որ հաջորդ սերիալում չանես այն, ինչ նախորդում: Սա իմ աշխատանքն է, որը շատ եմ սիրում, խոչընդոտներն էլ սիրով փորձում եմ հաղթահարել: Իհարկե, այլ ձևաչափում ներկայանալու ցանկություն ունեմ, բայց ի՞նչ կարող եմ անել, ամեն ինչ առաջարկներից է կախված»,- անկեղծացավ դերասանուհին:

Անուշկան նաև ասաց, որ իրեն իր տարիքից փոքր են ընկալում, բայց դա չի խանգարում: «32 տարեկան եմ, բայց միշտ ինձնից փոքր՝ 20-22 տարեկան աղջիկների կերպարներ եմ կերտել: Հաճելի է, որ իմ տարիքից փոքր եմ երևում, պահվածքով, հոգով երեխա եմ, բայց ոչ երբեք մտքով: Չեմ կարող ասել՝ երեխա՞ եմ, թե՞ մեծ, իմ մեջ մինչև 32-ը բոլոր տարիքները կան: Երբ մարդիկ իմանում են, թե քանի տարեկան եմ, առաջին արձագանքը շոկային է լինում»,- եզրափակեց նա:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan