Արցախցիներ ջան, չտրվեք սրանց սադրանքներին
BLOGԱնի Կաղինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Հետաքրքիր զուգադիպություն Խառատյան Արսենը հայտնվում է Ստեփանակերտում, մի քանի օր հետո ոմն Արթուր Օսիպյան դուրս է գալիս փողոց, ցույց է կազմակերպում ու սա չի պահանջում նիկոլի և արայիկի հրաժարականը, գերիների վերադարձ, պատերազմին գնահատական, անվտանգության խնդիրներ, ապագայի տեսլական։ Սա դուրս է գալիս փողոց դեմ եմ կոռուպցիային լոզունգով, պետք է նախկին նախագահից տունը վերցնել ու տալ պատերազմից անտուն մնացած ժողովրդին, գեներալների դեմ տուշոնկա ակցիա է անում, կեղծ լոզունգներով օրակարգ շեղում, խաղում պատերազմից ծնկի եկած ժողովրդի զգացմունքների հետ, գոլորշի բաց թողնում։
Մի խոսքով վիրավոր ու ավերակ Արցախում, որտեղ անորոշությունն ու ողբերգություն մեկտեղվել են, սա իր տերերի հրամանով թատրոն է ցույց տալիս, տենց մի անասուն էլ ստեղ կար նիկոլ անունով ու տեսաք ի՞նչ օրը գցեց բոլորիս։ Բայց ուշագրավը նա է, որ ԱՀ ԱԺ_ի նախագահ Թովմասյանը և Սյամոյի կուսակցությունից Բաղունցը, սրա սրնգի տակ պարում են և նույնիսկ սրան գովաբանելով ասում, որ նրա մեջ տեսնում են ապագա, մեծ քաղաքական գործիչի։
Արցախցիներ ջան չտրվեք սրանց սադրանքներին բոլորով թատրոն են խաղում։ Ինչքան նիկոլը տները վերցրեց տվեց պողոսներին, այնքան էլ սա է անելու։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



