Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


«Պոլիկլինիկաներում նեղ մասնագետների աշխատաժամանակը քիչ է, վարձատրությունը՝ ցածր»․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Ոչ մեկ անգամ «Փաստը» դժգոհություններ է ստացել պոլիկլինիկաների աշխատանքի վերաբերյալ: Մեր համաքաղաքացիները նշում են, որ պոլիկլինիկաներում կա սարքավորումների ու նեղ մասնագետների պակաս, ինչի պատճառով պարբերաբար հերթեր են գոյանում, և ավելի հաճախ իրենք ստիպված են լինում դիմել բժշկական այլ կենտրոններ ստուգումներ անցնելու համար, ինչն էլ կապված է հավել յալ գումարների վճարման հետ: Մյուս դժգոհությունը վերաբերում է նրան, որ լիարժեք չի աշխատում առցանց հերթագրման համակարգը: Այս խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Փաստը» գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանին, որի ենթակայության տակ են գործում մայրաքաղաքի պոլիկլինիկաները: Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ քաղաքապետարանը տեղյա՞կ է իր ենթակայության տակ գտնվող բժշկական հիմնարկներում առկա խնդիրների մասին, կատարվո՞ւմ է սարքավորումների թարմացում և վերազինում:

Բարձրաձայնել էինք նեղ մասնագետների խնդրի պակասի և այն լուծելու ուղղությամբ առողջապահական գերատեսչության և քաղաքապետարանի քայլերի անհրաժեշտության մասին: Արձագանքելով մեր հարցադրումներին՝ քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող որոշ ԱԱՊ (առողջության առաջնային պահպանումխմբ.) հաստատություններ համալրված չեն անհրաժեշտ մասնագետներով՝ հատկապես նեղ մասնագետներով, քանի որ բուժհաստատության՝ բնակչության փոքր թվաքանակով պայմանավորված՝ նեղ մասնագետների աշխատաժամանակը քիչ է, վարձատրությունը՝ ցածր»: Միաժամանակ տեղեկացնում են, որ յուրաքանչյուր ամիս Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում տեղադրվում է տեղեկատվություն բուժհաստատություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է բուժսարքավորումներով հագեցվածությանը, ապա նշվում է, որ 2013 թվականից սկսած յուրաքանչյուր տարի Երևանի քաղաքապետարանի՝ «Առողջապահական ընկերությունների համար սարքավորումների ձեռքբերում» ծրագրի շրջանակներում կատարվում է բուժհաստատությունների բժշկական սարքավորումներով հագեցում՝ ելնելով պահանջարկից: Խնդրել էինք անդրադառնալ նաև քաղաքապետարանի կողմից պոլիկլինիկաներում առցանց հերթագրման համակարգի հետ կապված խնդիրներին: Քաղաքապետարանից հայտնում են, որ նշված գործընթացն ապահովում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ներդրված «Առմեդ» համակարգի միջոցով: «Այո, երբեմն արձանագրվում են էլեկտրոնային հերթագրման խնդիրներ՝ համակարգում հնարավոր տեխնիկական խաթարման պատճառով: Նշված դեպքերում բուժհաստատությունների տնօրենները կապ են հաստատում համակարգի պատասխանատու անձի հետ՝ տեղեկացնելով վերջինիս խնդրի մասին»,-տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK