Չելսին ցանկանում է վերադարձնել Լուկակուին
SPORTԼոնդոնի «Չելսին» կփորձի թիմ վերադարձնել Ռոմելու Լուկակուին, եթե ձախողի Էրլինգ Հոլանդի տրանսֆերը, հայտնում է The Telegraph-ը:
27-ամյա բեգիացին այս պահին «ազնվականների» համար այլընտրանք է, սակայն հարձակվողի տրանսֆերը ձեռք բերելու համար մրցակցությունում պետք է հաղթել «Ռեալին», «Բարսելոնային» ու «Մանչեսթեր Սիթիին»:
Հիշեցնենք, որ Լուկակուն 2011-2013 թթ-ին «Չելսիի» կազմում անցկացրել է միայն 15 հանդիպում ու աչքի ընկել մեկ գոլային փոխանցմամբ:
Այս մրցաշրջանում «Ինտերի» կազմում անցկացրած 34 խաղում նա դարձել է 25 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



