Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Զույգի մեջ շատ ուժեղ կիրք կա». Նարինե Մկրտումյանը՝ իր և Հայկ Հովհաննիսյանի սերիալային զույգի, կադրում նրանից մեծ երևալու և ամուսնու վերաբերմունքի մասին

LIFE

Երգչուհի Նարինե Մկրտումյանը նախորդ տարի իրեն փորձեց նոր ձևաչափում և նկարահանվեց «Խաբկանք» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում Նարինեն խոսել է նկարահանումների, իր համար նոր ասպարեզը սիրելու, կադրում մեծ երևալու և սերիալային իր զույգի հետ կապված ամուսնու վերաբերմունքի մասին:

Ըստ Նարինեի՝ նկարահանումների սկզբնական շրջանի համեմատությամբ փոփոխությունները շատ են: «Սա ինձ համար նոր ասպարեզ էր, չեմ կարող համեմատել տեսահոլովակ նկարահանելու կամ բեմի հետ, հիմա դժվարությունները փոքրիկ են, դրանք հեշտ եմ հաղթահարում: Սկզբում տեսախցիկը չզգալու խնդիր ունեի, պետք է կերպարի ասելիքը ճիշտ տեղ հասցնեի, բայց լարվում էի, որ կադրում գեղեցիկ երևամ, տեքստը հիշեմ: Հիմա հասկացել եմ՝ կարևորն այն է, թե ինչպես ես խաղում, էկրանին կարող են երևալ ավել կզակ, մաքրված շպար կամ կնճիռ, բայց հեռուստադիտողը քեզ ընդունում է միայն քո օրգանիկ խաղով: Ես ու կերպարս նույն անունն ունենք, ինչն ինձ օգնում է, կան մարդիկ, ովքեր սերիալից հետո են բացահայտել, որ երգչուհի եմ»,- պատմեց նա:

Ըստ երգչուհու՝ նոր ասպարեզն այնքան հարազատ է դարձել, որ չի ցանկանում սերիալն ավարտվի: «Այս ասպարեզը լրացնում է իմ հիմնական մասնագիտությանը, բայց փոխարինել չի կարող, որովհետև երգն ինձ համար այլ տեղում է: Կարծում եմ՝ երգելով ավելի շատ եմ հասնում մարդկանց սրտի լարերին, իհարկե խաղով էլ եմ հասնում, ողղակի այն մարդկանց, ովքեր անցել են հերոսուհուս ճանապարհը: Կերպարս ուսուցողական բնույթի է, ցույց է տալիս, որ կան նման սխալ որոշումներ կայացնող մարդիկ, ովքեր հետո զղջում են: Հերոսուհիս սիրահարվում է գործատուներից մեկին, հետո տրվում նրան՝ չնայած տղամարդը սիրում է իր ընկերուհուն: Կատարյալ մարդիկ չկան, բոլորն էլ իրենց սեփական սխալների վրա են սովորում: Անգամ դեպքեր կան, երբ անում ես սխալը, ապտակ ես ստանում կյանքից ու հետո նորից նույն սխալն անում՝ հասկանալով, որ նորից ապտակ ես ստանալու»,- ասաց Նարինեն:

Նա նշեց, որ երգի ասպարեզում իր մասին բացասական մեկնաբանություններ գրողները շատ քիչ են, բայց սերիալում նկարահանվելուց հետո՝ հենց սկզբից, բացասական կարծիքներ եղան: «Խաղում եմ 32 տարեկան աղջկա կերպար, բայց կադրում 40 տարեկան էի երևում, դա ես էլ տեսա: Խնդիրն այն է, որ գիտեի, թե հաղորդման գնալիս, տեսահոլովակի նկարահանումներին, առօրյայում, միջոցառումներին ինչպե՞ս շպարվել, բայց չգիտեի՝ ֆիլմում ինչպե՞ս է պետք: Հիմա գտել եմ ճիշտ տարբերակը, թեև կան մարդիկ, որոնք նորից ասում են՝ իրականում ավելի գեղեցիկ եմ, բայց այդ մարդիկ ինձ իրական կյանքում լաց լինելիս չեն տեսել, իսկ այդ ժամանակ մարդն այնքան էլ գեղեցիկ չէ: Ալլա Պուգաչովան ասում էր չէ՞՝ իրեն բոլորը սիրում են բոլոր տեսանկյուններից, միայն իր տարիքը չեն սիրում: Բայց ի՞նչ մեղավոր է մարդը, որ այդ տարիքն ունի»,- ընդգծեց նա:

Նարինեն և դերասան Հայկ Հովհաննիսյանը հեռուստասերիալում սիրավեպ ունեն: Երգչուհին նկատեց, որ բոլոր հեռուստասերիալներից հետո էլ մարդիկ սկսում են սերիալը նույնացնել իրական կյանքի հետ:

«Նույնիսկ հաճախ գրում են, որ կադրում Հայկից մեծ եմ երևում: Իհարկե, մենք այդպես էլ կերտում ենք կերպարները: Չնայած սցենարում Հայկի տարիքը նշված չէ, բայց խաղում է 28-29 տարեկան տղայի կերպար, իսկ ես 32 տարեկան աղջկա: Հիմա մեր զույգը սիրվել է, մարդիկ տեսել են՝ ինչպես ենք մեր սերը կերտում, մատուցում, տարիքի հետ կապված կարծիքները հիմա ավելի քիչ են, քան սկզբնական շրջանում: Այդպիսի մեկնաբանություններ են գրում, հիմնականում, Հայկի երկրպագուները. դե, խանդում են: Դա ինձ չի նեղացնում, որովհետև ես էլ եմ տեսնում՝ կադրով Հայկից մեծ եմ երևում: Կարծում եմ՝ այն կիրքն ու սերը, որ մատուցում է 32 տարեկան աղջիկը, չէր կարող մատուցել 25 տարեկանը: Զույգի մեջ շատ ուժեղ կիրք կա, այն սիրուց ավելի ուժեղ է արտահայտվում: Գուցե իմ կարծիքը սխալ է, բայց այդպես եմ մտածում»,- նշեց նա:

Խոսելով ամուսնու մասին՝ Նարինեն ասաց, որ նա իրեն չի խանդում, ի սկզբանե անհանգստացել է իր հետ, որ հաստատվի նկարահանումների համար: «Ամուսինս եզակի է, ուզում եմ, երբեմն, գոնե մեկ թերություն գտնել նրա մեջ, բայց չեմ գտնում: Նա շատ լավ շրջապատի տեր տղամարդ է, վայելում է մեծ հարգանք և պատիվ ու հպարտանում է ինձնով: Նոր տեսահոլովակի սցենարը, որտեղ նկարահանվել է Հայկը, ամուսինս կարդացել է, նկարահանումների ընթացքում ինձ հետ է եղել: Իհարկե, փոքրիկ խանդ կա, բայց ոչ Հայկի նկատմամբ: Իմ սոցցանցերի էջերին, երբեմն, հաղորդագրություններ են գրում, որոնցից նյարդայնանում է, բայց ոչ թե ինձ, այլ մարդկանց հետ կապված»,- եզրափակեց նա:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan