Աշխարհում վերջին մեկ օրում ավելի քան 600 000 մարդ է վարակվել կորոնավիրուսով
INTERNATIONAL NEWSԱշխարհում վերջին 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 612 369 նոր դեպք, հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալները:
Ըստ ԱՀԿ-ի՝ անցած 24 ժամում մահացել է կորոնավիրուսով վարակված 10 590 պացիենտ, ընդհանուր առմամբ աշխարհում Covid-19-ով վարակված է 125.78 միլիոն մարդ, իսկ մահացել է՝ 2 759 432-ը:
Հաղորդվում է, որ նոր դեպքերի 41%-ը գրանցվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում (222 213), որոնց հաջորդում է Եվրոպան (255 773) և Հարավ-Արևելյան Ասիան (71 708):
Համավարակի տարածվածությամբ առաջին տեղում է ԱՄՆ-ն (29 787 178), որին հաջորդում են Բրազիլիան (12 320 169), Հնդկաստանը (11 908 910), Ռուսաստանը (4 510 744) և Մեծ Բրիտանիան (4 325 319):
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum



