Դեռահասը մոր հետ ծեծել է հարեւանուհուն, ապա բռնաբարել ու մերկ քարշ տվել փողոցում
SOCIETYԲուրիաթիայի բնակչուհին, կասկածելով, որ իր ընկերը իրեն դավաճանում է հարեւանուհու հետ, որոշել է պատժել կնոջն ու գործի մեջ ներքաշել է նաեւ 14-ամյա որդուն,-գրում է Past.am-ը:
Որոշելով պատժել 26-ամյա հարեւանուհուն՝ կինը նրան կանչել է իր տուն, որտեղ նախ մայր ու որդի կնոջը դաժան ծեծի են ենթարկել, ապա 14-ամյա տղան բռնաբարել է անօգնական հարեւանուհուն, հետո մոր հետ միասին նրան իջեցրել են ներքեւ ու մերկ քարշ տվել փողոցով։ Դրանից հետո նոր միայն նրանք բաց են թողել հարեւանուհուն, ով, վախենալով մնալ իր տանը, գնացել է ծանոթուհու տուն։ Հենց այդ ծանոթուհին էլ ստիպել է նրան ոստիկանություն դիմել։ Այժմ մայրն էլ, որդին էլ ձերբակալվել են։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



