«Դեռ չեմ քայլում, բայց դա էլ կշտկվի»․ Գայանե Ասլամազյանը՝ վերջին ամիսներին բժշկական կենտրոններ այցելելու մասին
LIFEՀաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է վերջին ամիսների ընթացքում բժշկական հաստատություններ կատարած այցելությունների մասին։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում է սեւ հանդերձանք․ մարմինն ընդգծող տաբատ, կարճաթեւ բլուզ։ Լուսանկարում երեւում է նաեւ, որ նրա ոտքը վնասված է։
«Վերջապես երեք ամիս անց բժիշկական կենտրոններ այցելելուց բացի այլ տեղ եկա! Դեռ չեմ քայլում, բայց դա էլ կշտկվի», - հրապարակմանը կից գրել է Գայանե Ասլամազյանը:
Ավելի վաղ Գայանե Ասլամազյանը գրառում էր կատարել՝ նշելով՝ «մեզ ջնջում են քարտեզի վրայից»։
«Երեք տարի է՝ ազգս անցյալով է ապրում: Նախկիններ ասելով, նախկիններին մեղադրելով, նախկինների արած ու չարածները քննարկելով եը դատապարտելով: Լավ, ձեզ հե՞չ հետաքրքիր չի սրանք ապագայի մասին ինչ են մտածում, ապագա կա՞ սրանց մտքում ընդհանրապես, թե՞ միայն նախկինների ստվերն է արդիական: Այնքան չհարցրեցիք սրանց ծրագրերի մասին մինչեւ հիմա չեք հասկանում, որ երկիր ենք կորցրել, չեք հասկանում, որ ոչնչացման ճանապարհին ենք, չկա սրանց ծրագրերում ապագա:
Այն, ինչ իրենք ապագա են համարում, ձեր մի առավոտ մղձավանջի կարող է վերածվել, որովհետեւ ձեր շատ բարի եւ խաղաղասեր հարեւանը գիշերը քնած ժամանակ ձեր հարազատներին կկոտորի: Ու չասեք, որ իրենցից հեռու է, չասեք, որ նման փորձ չունենք, չասեք, որ փոխվել են: Կարեւորում եք առեւտուրը գերության մեջ մնացած տղեքից, երեւակայական զարգացումը կարեւորում եք հերոսաբար հանուն հայրենիքի զոհված տղաներից:
Ապագայի մասին ստիպեք խոսեն: Ուրիշներին մեղադրելով երեք տարի է սեփական կյանքն են միայն բարելավում: Իսկ երկիրը, սահմանների պաշտպանված լինելը, մեր հայրենակիցների անվտանգությունը, ժողովրդի ապրուստը եւ ընդհանրապես Հայաստանի ապագա գոյությունը ձեզ փաստորեն հետաքրքիր չի: Բառի բուն իմաստով մեզ ջնջում են քարտեզի վրայից... Այս ե՞րբ դարձանք այսքան կարճամիտ, անսիրտ ու անհայրենիք...»,- ֆեյսբուքյան էջում գրել էր նա։