Առնվազն 10 պատճառ՝ Խաչիկ Ասրյանին և «Հայոց Արծիվներ»-ին սատարելու համար
ANALYSISԱռանձնացրել եմ առնվազն 10 պատճառ՝ Խաչիկ Ասրյանին և «Հայոց Արծիվներ»-ին սատարելու համար
Ազնիվ են, հայրենասեր...
Երբեք կոռուպցիոն մեխանիզմների մեջ չեն եղել...
Թե պետական, թե հանրային ծառայության ընթացքում զբաղվել են բացառապես ռազմահայրենասիրական դաստիարակությամբ...
Ճիշտ են ընկալում հայ ժողովրդի իրական դաշնակիցներին՝ սերտացնելով հայ - ռուսական դաշինքը...
Մասնակցել են անկախության շրջանից ի վեր հայ ժողովրդի բոլոր գոյամարտերին՝ Արցախյան առաջին պատերազմ, Ապրիլյան պատերազմ, 44-օրյա պատերազմ...
Միակ քաղաքական ուժն է, որի գաղափարախոսության հենքը ազգային - քրիստոնեական դավանանքն է...
Խոսում են շիտակ, առանց սեթևեթանքների, ասում են ուղիղ ճակատին...
Պայքարում են երկիրը քանդող սեռական փոքրամասնությունների, այլասերությունների, լրտեսական ցանցերի, Հայաստան ներմուծված պիղծ արատների դեմ...
Քարոզում են ավանդական ընտանիք, ծնողասիրություն, հայրենասիրություն, ազգային ոգու և նկարագրի պահպանություն...
Եվ, ամենակարևորը, այս ամենը անում են արդեն մոտ երեք տասնամյակ, անդավաճան, անվեհեր, անտրտունջ...
Եվ այս տեսակը մեզ պետք է քաղաքական երկնակամարում...
Շատ է պետք...
Վահագն Ղուկասյան
Ֆիզիկոս
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
5
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...



