ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել խանութում, որի հետևանքով զոհվել է 2 անձ (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Մերիլենդ նահանգի Էսեքս քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Royal Farms խանութում, որի հետևանքով երկու մարդ մահացել է և ևս մեկը վիրավորվել, հայտնում է ամերիկյան Fox News- ը՝ հղում տալով տեղի իշխանություններին։
Ոստիկանության ծառայողները խանութում հայտնաբերել են երկու սպանվածի և հրազենային վնասվածքով մեկ անձի, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Հեռուստաալիքի տվյալներով, դեպքից կարճ ժամանակ անց կրակոց է լսվել մոտակա տներից մեկից: Անհայտ անձը կրակել է ինքն իրեն և ողջ մնացել: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց:
Իրավապահները փորձում են պարզել, այդ երկու դեպքերի առնչությունը, ինչի առթիվ քննությունը շարունակվում է։


1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



