Թուրքիայի քրդամետ կուսակցությունը փողոց դուրս գալու արգելքների հարցով դիմել է Սահմանադրական դատարան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) դիմել է երկրի Սահմանադրական դատարանին՝ պահանջելով անօրինական համարել տարբեր գավառներում պարբերաբար հայտարարվող փողոց դուրս գալու արգելքները: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Կուսակցությունը դատարանին ներկայացրած դիմումի մեջ նշել է, որ այդ արգելքները դեմ են սահմանադրության 13, 15 և 23-րդ հոդվածներին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրին կից 1-ին արձանագրության 5-րդ կետին: ԺԴԿ-ն հորդորել է համապատասխան միջոցներ ձեռնարկել կամայական այդ որոշումներին վերջ տալու համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



