Ձվի գինը Զատկից առաջ կիջնի
ECONOMICSՁվի գինը Զատկից առաջ կիջնի, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Փոխանցում է Aysor.am-ը:
«Տնտեսավարող սուբյեկտները հայտնել են, որ այսօրվանից և՛ մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն, և՛ գինը կիջնի», - ասաց նա:
Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ մարտի 30-ին վարույթ են հարուցելու ձվի շուկայի խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասով, պարզելու՝ արդյո՞ք ձվի դիֆիցիտ կա, թե՞ արհեստական է, արդյո՞ք միջնորդ կազմակերպությունն է այդ արհեստական դիֆիցիտը ստեղծում, կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե՞ առկա է գերիշխող դիրքի չարաշահում, գնային բարձրացումն օբյեկտի՞վ է:
«Ակնհայտ է, որ կան անձինք, որոնք խոշոր ծավալների գնումներ են կատարում և դրանք սպառողական նպատակներով չեն իրականացվում», - նշեց ՏՄՊՊՀ նախագահը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



