Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«168 ժամ»․ Տիեզերական մակարդակի ստարշավը շարունակվում է․ խելագարության կանխավարկած

POLITICS

«Իշխանությունը կարող է լինել լավը կամ վատը, արդյունավետ կամ անարդյունավետ, ազնիվ կամ կոռումպացված․․․ Բոլոր թվարկված և էլի շատ այլ որակներ կրող ցանկացած իշխանություն, սակայն, եթե խոսքը հարաբերականորեն նորմալ իշխանության մասին է, առաջնորդվում է մեղսունակության կանխավարկածով։ Այսինքն՝ իշխանությունը կարող է լինել շատ վատը, շատ անարդյունավետ, անգամ ապօրինի, բայց չլինել անմեղսունակ։

Հայաստանի ներկայիս իշխանության պարագայում, սակայն, գործում է ոչ թե մեղսունակության, այլ խելագարության կանխավարկածը, որն իշխանության ներկայացուցիչներն ապացուցում են ամեն օր։

Պետության ղեկավարի համար սուտ խոսելը դարձել է բնականոն ու օրինաչափ զբաղմունք։ Նրա ստերի մասշտաբները հասել են տիեզերական մակարդակի, և դրանց հերքմամբ արդեն զբաղվում են այլ պետությունների տարբեր գերատեսչություններ։ Բայց անգամ միջպետական մակարդակի ստերի բացահայտումից հետո ստարշավը շարունակվում է․ մի օր հայտարարվում է, որ ինքնաթիռները հրթիռներ են արձակել, օրեր անց պարզվում է՝ դրանք այդքան էլ հրթիռներ չէին, հետո ասվում է, թե հրթիռներ ընդհանրապես չկային… Նախարարի պաշտոն զբաղեցնող առաքիչը խոսում է այս կամ այն ոլորտի եռանիշ աճի մասին՝ տնտեսության ընդհանուր աճին համեստորեն հատկացնելով ընդամենը 10 տոկոս, երբ նրա իսկ ներկայացրած իշխանության մեկ այլ մարմին նախօրեին հրապարակում է գրեթե երկնիշ անկման մասին պաշտոնական տեղեկատվություն։
Խելագարության կանխավարկածն ամենուր է:

Երկրի խորհրդարանն անմեղսունակության իսկական դարբնոց է, պատգամավորների ամեն մի հայտարարություն՝ հոգեբուժական ատենախոսության հարուստ նյութ։
Պետությունն արդեն երեք տարի ապրում է խելագարության կանխավարկածով։ Հայաստանը հոգեբուժարան է՝ բաց երկնքի տակ, հազարավոր պացիենտների ներկայությամբ ու բժիշկների անհույս բացակայությամբ։

Ու հենց այդ՝ խելագարության կամ անմեղսունակության կանխավարկածով են կայացվում որոշումներ, ընդունվում օրենքներ, որոնք պետք է կարգավորեն հետպատերազմական ավերակների վերածված պետության կյանքը։ Ակնկալիքը, որ խելագարության կանխավարկածով առաջնորդվող իշխանությունը կարող է խելամիտ որոշումներ կայացնել, ոչ պակաս անմեղսունակություն է։ Իրավիճակի ողբերգականությունն ավելի արտահայտիչ է դառնում այն իրողության պայմաններում, որ պետական կառավարման համակարգի պայմանական շիզոֆրենիան ուղեկցվում է հանրության առնվազն մի հատվածի փսիխոզով, ինչը հաճախ բացառում է խելամտության որևէ արտահայտություն տեղի ունեցող գործընթացներում։

Հայաստանը բուժման կարիք ունի՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Դատելով խելագարության կանխավարկածի տարածվածությունից, ըստ ամենայնի, առանց վիրահատական բուժման՝ առողջացման հնարավորությունները չնչին են։ Դրանք էլ ավելի են նվազում այն պատճառով, որ հիվանդը ոչ միայն առողջանալու ցանկություն չի հայտնում, այլև դիմադրում է բուժման ցանկացած փորձի։ Փսիխոզը պարգևում է ողբերգական իրականության երանելիության զգացողություն։

Հիվանդը թուլացել ու հաճույք է ստանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank