Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«2 տարի է՝ Մոնիկային մամայություն եմ անում». «Միսս Տիեզերք»-ում Հայաստանի ներկայացուցչի դժվար մանկությունը, պլաստիկ վիրահատությունն ու գլխավոր ասելիքը

LIFE

Tert.am Life-ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ «Միսս տիեզերք» մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը, ով ծննդով Վանաձորից է: Թեև նա «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթում չհաղթեց, մրցույթի մասնակիցների լուսանկարների տարածումից հետո քննարկումների կենտրոնում հայտնվեց, և մրցույթը նրա համար մոդելային կարիերայի սկիզբ դարձավ:

Մոնիկան սովորում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում, տիրապետում է թուրքերենին, գերմաներենին, ռուսերենին, անգլերենին:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանն ասաց, որ Մոնիկան պատրաստվում է մեկնել նաև «Միսս Շարմ» միջազգային մրցույթին, որը կայանալու է տարեվերջին: Իսկ «Միսս Տիեզերք» մրցույթը տեղի կունենա մայիսի 16-ին Ֆլորիդայում:

«Այս պահին ամենապատրաստ թեկնածուն Մոնիկան էր: Քանի որ պետք է շատ կարճ ժամանակահատվածում պատրաստվեինք, ինձ համար կարևոր էր նաև, որ մասնակցի հետ հեշտ աշխատենք: Հաղթահարելով շատ դժվարություններ՝ փորձում ենք այնպես անել, որ ոչ մի բաց չլինի»,- ասաց նա ու հավելեց, որ վիզայի հետ կապված խնդիր կար, սակայն դիմել են դեսպանին, և այն շտկվել է։

Գոհարի խոսքով՝ շատ կարևոր է, որ մասնակիցն իմանա, որ մեր հայրենակիցները կանգնած են իր կողքին․ «Պետք է ցույց տալ, որ մենք ուժեղ ենք, հաղթող, մեր երկիրը կա, պետք է շարունակենք ապրել ու վերականգնենք մի փոքր հեղինակությունը կորցրած մեր երկրի անունը: Մոնիկան ներկայացնելու է Արցախի տարազը, այն կարում է Լիլիթ Մելիքյանը, կփորձենք մի փոքր քաղաքականացնել, եթե մեզ դա թույլ տան: Երեկոյան զգեստը կարելու է ֆիլիպինցի դիզայներ, ով Ֆլորիդայից է: Ես ամեն կերպ փորձում էի հարթակ տալ հայ դիզայներներին, բայց չստացվեց»,- նշեց Գոհարը:

21-ամյա Մոնիկան էլ ընդգծեց, որ իր համար շատ պարտավորեցնող Հայաստանը ներկայացնել նման հեղինակավոր մրցույթում: «Մոտ մեկ տարի դադարի մեջ էի, վախենում էի, բայց մեծ սիրով ընդունեցի հրավերը: Ինձ մի փոքր ավելի պատրաստ էի զգում, որովհետև տարեվերջին մասնակցելու եմ մեկ այլ հեղինակավոր մրցույթի: Հիմա լարվածություն կա, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ է, ժամանակը՝ քիչ, բայց փորձում եմ ամեն ինչին դրական տեսանկյունից նայել, որպեսզի նախապատրաստական աշխատանքներից հաճույք ստանամ, լավ տրամադրությամբ մեկնեմ»,- ասաց նա:

Մոնիկան քթի պլաստիկ վիրահատություն է արել: Խոսելով այս մասին՝ Գոհարն ասաց. «Մեր հասարակությունը չի հետևում միջազգային մրցույթներին։ Հաճախ տարածում են թյուր տեղեկություն, թե պլաստիկ միջամտությունն արգելվում է: Մեր պայմաններում նման կետ չկա, աղջիկը կարող է շտկել արտաքինը, եթե կարծում է՝ դա կարող է ինքնավստահություն տալ իրեն: Իհարկե, ժյուրիի անդամները արխիվային լուսանկար են պահանջում, որպեսզի հասկանան, թե ինչ միջամտություններ են եղել: Ամեն դեպքում, միայն քթի վիրահատությամբ գեղեցկուհի չեն դառնում»:

«Միսս Աշխարհ» մրցույթում մեր նախորդ տարվա ներկայացուցիչը՝ Լիանա Ոսկերչյանը, խոսեց իր մաշկային հիվանդության՝ վիտիլինգոյի մասին։ Մոնիկան նկատեց, որ ինքը ևս ասելիք ունի: «Ինձ համար բարդ է, բայց խոսելու եմ իմ ծանր մանկությունից, որովհետև 10 տարեկանում կորցրել եմ հորս, ընտանիքիս հետ շատ դժվարություններ ենք հաղթահարել: Խոսելու եմ այդ մասին ու միակողմանի ծնողազուրկ մեծանալս կապեմ պատերազմի ընթացքում ծնողազուրկ դարձած հազարավոր ճակատագրերի հետ: Հաղորդագրությունն այն է, որ կարողացել եմ հաղթահարել այդքան դժվարությունը»,- ասաց նա:

Միջազգային այս մրցույթում կա նաև լողազգեստով ցուցադրություն, Հայաստանում անցկացվող մրցույթի ժամանակ Մոնիկան հրաժարվել էր լողազգեստով ելույթ ունենալ, մասնակցել էր միայն «Միսս Աշխարհ Արմենիային»՝ բաց թողնելով «Միսս Տիեզերք Արմենիա»-ն: Մոնիկան ասաց, որ հիմա այդ առումով մտահոգություն չունի, պատրաստ է լողազգեստ հագնել, արդեն լողազգեստով լուսանկարներ ունի:

«Ժամանակին ամաչեցի, կարծում էի՝ համաքաղաքացիներս ինձ սխալ կհասկանան, բայց երբ մասնակցեցի Չինաստանում կայանալիք մրցույթին, չէի կարող լողազգեստից հրաժարվել: Հագա այդ ժամանակ և կհագնեմ հիմա, որովհետև մարմնիս վրա բավականաչափ աշխատել եմ: Ցույց կտամ, որ հայ կինը համարձակ է, գեղեցիկ և ինքնավստահ»,- նշեց Մոնիկան:

Գոհարն ընդգծեց, որ Մոնիկային և բոլոր աղջիկներին մեկնելուց առաջ շատ խորհուրդներ է տալիս: «Արդեն երկու տարի է՝ Մոնիկային մամայություն եմ անում, ինչ ասում եմ, Մոնիկան ասում է, որ կրկնում եմ իր մայրիկի խոսքերը: Նրան խորհուրդ եմ տվել այս բնագավառում պահել բարոյական արժեքները, ինքնուրույն նպատակներ դնել և հասնել դրանց, համարձակ լինել, շտկել իր թերությունները: Այդ դեպքում նույնիսկ անձնական կյանքում է ընտրությունն ավելի հեշտ լինում: Ես հինգ երեխա ունեմ, բայց ճանապարհորդել եմ, մրցույթների մասնակցել, ուսում ստացել, ինձ փորձել եմ տարբեր ասպարեզներում, այդ առումով կարող եմ օրինակ ծառայել»,- եզրափակեց Գոհարը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan