Պեսկովը հայտնել է՝ որն է Պուտինի հիմնական հոբբին
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական հոբբին ընթերցանությունն է, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Аргументы и факты» -ին տված հարցազրույցում: «Դա հիմնականում կարող է լինել պատմական գրականություն կամ հուշագրություններ», - ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ Պուտինը բաժանորդագրվում է թերթերի, որոնք գալիս են ինչպես Կրեմլ, այնպես էլ Նովո-Օգարիովո: Բացի այդ, դրանք միշտ ինքնաթիռում կան, ուստի նախագահը հաճախ է աչքի անցկացնում դրանք, երբ ինչ-որ տեղ է մեկնում: Նա նաև ստանում է մամուլի հաղորդագրություններ: Բացի այդ՝ Պուտինը դիտում է ինչպես գերմանական, այնպես էլ անգլալեզու հեռուստաալիքներ:
«Ոչ ամեն օր, բայց, իհարկե, շաբաթը մի քանի անգամ նա անգլերեն է սովորում: Սրանք կարճ, բայց կանոնավոր դասեր են», - ասել է Պեսկովը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



