Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Ֆիշինգային հարձակում են գործում Viber-ի ու List.am կայքի միջոցով․ զգուշացում Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից

SOCIETY

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է․

«Հարգելի քաղաքացիներ, զգոն եղեք։

Ֆիշինգային հարձակում են գործում Viber-ի ու List.am կայքի միջոցով։

Ապրանքը գնելու ու առցանց վճարում անելու պատրվակով տրամադրում են List.am-ին նման կայքի հղում, որտեղ քարտային տվյալներ լրացնելու դեպքում հնարավորություն կտաք քարտից գումար քաշել։

Ֆիշինգային հարձակումների ու դրանցից պաշտպանվելու համար կարդացեք Գործակալության կազմած ուղեցույցը․

Ֆիշինգը կեղծ էլեկտրոնային նամակներ ու կայքեր օգտագործելու միջոցով այլոց անձնական, էլեկտրոնային տվյալները հափշտակելու միջոց է։

Այս ուղեցույցում կներկայացնենք, թե ինչպես են այն օգտագործում մարդկանց դեմ ու ինչպես պաշտպանվել ֆիշինգից։

Ֆիշինգի նպատակն է կեղծ էլեկտրոնային նամակով ստացողներին համոզել, որ դա հենց այն նամակն է, որին իրենք սպասում են։ Օրինակ՝ հարցում բանկի անունից, կեղծված հաղորդագրություն որևէ հայտնի ընկերությունից կամ ծանոթներից։

Ֆիշինգային հարձակման ժամանակ չարագործները քողարկվում են որևէ վստահելի ընկերության կամ անձի անվան տակ, որոնց հետ հավանական է, որ զոհը առնչություն ունեցած լինի ու նրանց հատուկ ձևով կեղծ հաղորդագրություն են ուղարկում։ Հաղորդագրությանը կցվում է վնասաբեր ֆայլ կամ հղում է տեղադրվում, որտեղ պահանջում են լրացնել էլեկտրոնային փոստի մուտքանունն ու գաղտնաբառը, իսկ իրականում դրանք փոխանցվում է ֆիշինգային հարձակում կազմակերպողին։

Ֆիշինգի օրինակ։ Հարձակվողը քողարկվել է առաքումներ կազմակերպող հայտնի DHL կազմակերպության անվան տակ ու հղում կցել հաղորդագրությանը։ Հղումով անցնելու դեպքում պահանջում են մուտք անել էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը և այդպիսով տիրանում են էլ. փստին։

Ֆիշինգը կիբերհարձակումների ամենահին տեսակներից է։ 1990-ականներից մինչ հիմա այն լայնորեն կիրառվում է։ Ֆիշինգը անգլերեն «Fish» – ձուկ բառից է, որը ենթադրում է, որ հարձակվողը կարթ է գցում՝ հուսալով, որ զոհը խայծը կուլ կտա։ Տերմինը 1990-ականներին ծագել է հաքերների շրջանակներում։

Ֆիշինգային հարձակում կազմակերպողները հաճախ խոստանում են մեծ գումարներ, պարգևատրում, տարատեսակ շահումներ, օրինակ՝ սմարթֆոններ։ Նման հաղորդագրությունները հաճախ տարածվում են հայտնի մարդկանց անունով կեղծ էջերից՝ էլեկտրոնային փոստով կամ սոցիալական ցանցերով։

Հարկ է նշել, որ ֆիշինգի դեպքում գաղտնաբառի բարդությունը նույնիսկ չի ապահովում զոհ չդառնալ, քանի որ նամակ ստացողը ինքն է ինքնակամ լրացնում գաղտնաբառը։

Հաճախ հարձակվողները հաղորդագրություններ են ուղարկում այնպիսի բովանդակությամբ, թե նամակ ստացողը ինչ-որ երկրում միլիարդատեր բարեկամ ունի, ով նրան մեծ ժառանգություն է թողել։

Նման «խոստումնալից» նամակներ ստանալիս պետք է վերաբերվել դրանց կասկածամտությամբ։ Իսկ իրական կյանքում կհավատայի՞ք, երբ անծանոթ մեկը մոտենար ու ձեզ ասեր, որ միլիոններ են ժառանգել ու պետք է մի քանի հազար դոլար տաք, որ ժառանգությունը փոխանցի ձեզ։ Կհավատայի՞ք ու նրան միանգամից կտայի՞ք պահանջված գումարը։
Նման հաղորդագրությունները հաճախ ուղարկում են օտարերկացիներ ու թարգմանում են տեքստը հայերեն էլեկտրոնային թարգմանինչներով, ինչը ենթադրում է, որ տեքստը պարունակում է բազմաթիվ սխալներ։

Այս փաստը նույնպես պետք է կասկած առաջացնի նամակի իսկության վերաբերյալ։

Նկարում ցուցադրված է օրինակ, որում հարձակում է կազմակերպվել Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթի օգտատերերի վրա։ Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջից նամակ են ուղարկել ու պահանջել բանկային տվյալներ։ Բանկային տվյալները ստանալուց հետո գողացել են քաղաքացիների գումարները։

Ինչպես պաշտպանվել ֆիշինգային հարձակումներից

· Մտածել քլիք անելուց առաջ

Էլեկտրոնային հաղորդագրությամբ, սոցիալական ցանցերով ստացած նամակներին պետք է ուշադիր լինել։ Եթե պատահական, անծանոթ հասցեից ստանում եք նամակ, որում հղում կամ ֆայլ է առկա, մի շտապեք սեղմել։ Պետք է հասկանալ, թե իրականում ինչ են ուղարկել ձեզ, և ով է ուղարկողը։

Եթե ստանում եք նամակ ընկերոջից ու կարծում, որ նա դժվար ձեզ նման բովանդակությամբ նամակ ուղարկեր, պետք է կապի այլ միջոցով հարցնել, թե արդյո՞ք նա է ուղարկել, քանի որ հավանական է՝ կոտրել են ձեր ընկերոջ էջը ու նրա միջոցով ուզում են ձերը կոտրել։
Եթե ինչ-որ հայտնի ընկերության անունից ստանում եք կասկածելի նամակ, ապա կապի ուղիղ միջոցով նրանցից ճշտեք, թե արդյո՞ք իրենք են նամակի հեղինակը։

· Համոզվել, որ կայքն անվտանգ է

Ընդհանրապես, ձեր մասին զգայուն տեղեկություններ համացանցում գրանցելիս պետք է զգույշ լինել։ Սակայն, եթե օրինակ բանկի անունից նամակ եք ստանում, որտեղ պահանջում են լրացնել ձեր մասին տվյալներ, պետք ստուգել արդյո՞ք կայքի այն հասցեն, որ ուղարկել են ձեզ նույնն է բանկի իրական հասցեի հետ, թե՞ կան տառի կամ սիմվոլի տարբերություններ։ Նույնը այլ ընկերությունների մասին կարելի է ասել։ Նման դեպքերում, երբ նամակով ստացած կայքի հասցեն տարբերվում է ընկերության իրական կայքի հասցեից, ակնհայտ է դառնում, որ կեղծիք է առկա ու պետք է ճշտել, թե՞ արդյոք իրական է նամակը։
Երբ որևէ կայքում զգայուն ինֆորմացիա եք լրացնում ձեր մասին, ստուգեք, որ կայքի հասցեն սկսվի «https»-ով։ Եթե բրաուզերը ձեզ ծանուցում է, որ հնարավոր է կայքը վնասաբեր ծրագրեր է պարունակում, մի բացեք այդ կայքը։

· Պարբերաբար ստուգել օնլայն օգտահաշիվները

Եթե որևէ տեղ ունեք հաշիվ, բայց հազվադեպ եք մտնում, ինչ-որ մեկը կարող է օգտվել այդ առիթից։ Սովորություն դարձրրեք պարբերաբար մտնել ձեր հաշիվներ ու փոխել գաղտնաբառերը։ Եթե կասկածում եք, որ ձեր բանկային հաշիվներից գումար է անհետանում, որի մասին տեղյակ չեք, կարող եք բանկից քաղվածք պահանջել

· Թարմացնել բրաուզերը

Բրաուզերը պետք է միշտ թարմացնել։ Դրանցում պարբերաբար հայտնաբերվում են խոցելի տեղեր, որոնք շտկվում են թարմացումներով ու հաքերները չեն կարողանում օգտագործել խոցելիությունը։ Հավանական հարձակման դեպքում բրաուզերը կհայտնի ձեզ վտանգի մասին, եթե միշտ թարմացնեք։

Ֆիշինգի օրինակ

· Զգուշացեք բրաուզերում բացվող կողմնակի պատուհաններից (Pop-up պատուհաններ)

Բրաուզերում բացվող փոքրիկ պատուհանները թվում է, թե կայքի բաղկացուցիչ մասն են, բայց հաճախ դրանք հղումներ են դեպի վնասաբեր կայքեր։ Հայտնի բրաուզերների մեծ մասը հնարավորություն են տալիս արգելափակել բացվող pop-up պատուհանները։ Դուք կարող եք թույլատրել դրանք մասնավոր դեպքերում, եթե ուզում եք այդ կայքում լինեն նման պատուհաններ։ Այդպիսի պատուհանները փակելու համար պետք չէ սեղմել «Չեղարկել» (Cancel, Отмена, Закрыть) կոճակը։ Փակելու համար տեղադրում են թաքնված X նշանը, պետք է այն սեղմել։

Pop-up պատուհանի օրինակներ

· Երբեք մի հայտնեք անձնական զգայուն տեղեկություններ

Որպես ընդհանուր կանոն՝ անձնական զգայուն տվյալներ, բանկային տվյալներ ու կարևոր այլ տեղեկություններ (օրինակ՝ տեղեկայման վայր, անձնագրի նկար, բանկային քարտի նկար և այլն) համացանցի միջոցով պետք չէ փոխանցել կամ պահել համացանցում։

Այսպիսի կարևոր տվյալներ երբեք ու երբեք պետք չէ փոխանցել այն կայքին, որի հղումը ստացել եք էլեկտրոնային հաղրոդագրության միջոցով։ Հիշեք, որ դուք ունեք բանկից կամ այլ կազմակերպությունից ճշտելու հնարվորություն, թե արդյո՞ք նրանք են ուղարկել ձեզ այդ նամակը։ Երբեք ոչ-ոքի մի ուղարկեք էլեկտրոնային հաղորդագրություն, որը ձեր մասին զգայուն տվյալներ է պարունակում։

· Զգայուն անձնական տվյալներ, կարևոր տեղեկություններ կամ այլ փաստաթղթեր անվտանգ փոխանցելը

Կարևոր փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ փոխանցելիս ցանկալի է դա անել անձամբ։ Եթե անհրաժետշություն կա փոխանցել առցանց տարբերակով պետք է ընտրել առկա հնարավորություններից առավել անվտանգը, օրինակ՝ Էլ. փոստի դեպքում Gmail համակարգը, որը դեպքերի մեծամասնությունում հասկանում է նամակի կեղծ լինելն ու զգուշացնում է այդ մասին կամ միանգամից նամակը հայտնվում է Spam բաժնում։ Կամ երբ կազմակերպությունն ինքն է աշխատակիցներին տրամադրում բավարար պաշտպանության մակարդակ ունեցող համակարգ փաստաթղթաշրջանառության համար, ապա տվյալներ փոխանցելիս պետք է օգտվել հենց այդ հարթակից։ Էլեկտրոնային տարբերակով կարևոր ինֆորմացիա փոխանցելուց հետո նախընտրելի է այն ջնջել էլ. հասցեից, այդ դեպքում նույնիսկ եթե հաքերային հարձակման ենթարկվեք, Էլ. փոստի հետ միասին չեք կորցնի նաև այդ կարևոր տեղեկությունները։

· Ֆիզիկական կրիչների անվտանգություն

Սարքերը երբեք մի թողեք առանց հսկողության։ Եթե կարիք կա ինչ-որ ժամանակով հեռանալու սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի մոտից, անկախ նրանից, թե որքան ժամանակով եք հեռանում, անպայման կոդավորում դրեք, որ ոչ ոք չկարողանա այն օգտագործել։ Եթե կոնֆիդենցիալ տեղեկություններ եք պահում USB կրիչի կամ հիշողության արտաքին սարքի վրա, անպայման կոդավորեք դրանք

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK