Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ձեռնամուխ են եղել «Օռլան-10» անօդաչուների յուրացմանը
INTERNATIONAL NEWSՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զինափորձարանում ձեռնամուխ են եղել այս տարվա հոկտեմբերին ստացված «Օռլան-10» ժամանակակից համալիրի յուրացմանը:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, անօդաչուների հետ աշխատում են այն զինծառայողները, ովքեր վերապատրաստում են անցել Մոսկվայի մարզի անօդաչու ավիացիայի կենտրոնում:
«Զորամիավորումում «Նավոդչիկ-2» եւ «Օռլան-10» ժամանակակից համալիրների օգտագործմամբ հինգ անգամ մեծացել Է հետախուզական եւ հատուկ ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի բարձրլեռնային տեղանքում կատարվող առաջադրանքների ծավալը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



