Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


«Կոդավորման հմտություններ» նախագիծն ամփոփվեց միջդպրոցական մրցույթով

SOCIETY

31 մարտի 2021 թ., Երևան. «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը  և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունն ամփոփեցին «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում Երևանի երեք ավագ դպրոցների աշակերտներին դասավանդվեց կոդավորման արտալսարանային դասընթացներ։ 

Ծրագիրը միտված էր զարգացնելու աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, ինչպես նաև թվային և այլ առանցքային ունակություններ՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողություն, ստեղծարարություն և համագործակցային աշխատանք:    

Нет описания.

Դասընթացներն անցկավել էին Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումների միջոցով, որոնք համավարակի պայմաններում տրամադրվել էին աշակերտներին տանից աշխատելու և ինֆորմատիկայի ուսուցիչների առաջնորդությամբ առօրյա կյանքում կիրառելի նախագծեր մշակելու համար։ 

Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին միջդպրոցական մրցույթով, որին մասնակցում էին Երևանի թիվ 16, 170  և 97 ավագ դպրոցների աշակերտները։ Առցանց մրցույթի շրջանակում յուրքանչյուր թիմ ներկայացրեց Micro:bit  սարքերի կիրառությամբ նախագծեր, որոնք առնչվում էին համավարակի պայմաններում համաճարակային կանոնների՝ այդ թվում սոցիալական հեռավորության պահպանման, ձեռքերն ախտահանելու, microbit սարքերի միջոցով վիրուսից զերծ մնալու նախազգուշացման ազդանշանների արձակման լուծումներ և առաջարկներ։ Ներկայացված այլ նախագծերի թվում էին սարքի օգնությամբ օրվա առաջադրանքների կատարման հավելված, ժամացույց՝ լուսային զարթութիչ, քայլեր հաշվող համակարգ, ինչպես նաև ռադիո ռեժիմով մի քանի սարքերի միջև առար արձագանքման ծրագիր։ 

Յուրքաչնյուր նախագիծ ներկայացվեց ինչպես տեխնիկական բնութագրիչների, այնպես էլ դրանց պրակտիկ կիրառությունը ցուցադրող տեսանյութերի միջոցով։ 

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման  և հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը և Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև շահառու դպրոցների տնօրենները, ինֆորմատիկայի ուսուցիչներն ու աշակերտները։ 

Ժյուրիի ընտրությամբ հաղթող թիմ ճանաչվեց Ավետիք Իսահակյան անվան թիվ 16 դպրոցի ներկայացրած նախագիծը։ Մրցույթի ավարտին շրջանավարտներին հանձնվեցին  հավաստագրեր և մրցանակներ։ 

Մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց «Ուրախ ենք Բրիտանական խորհրդի և «Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ այս շարունակակական համգործակցության համար։ Միկրոբիթ ծրագիրը հնարավորություն է տալիս խրախուսել սովորողների հետազոտական, ստողծագործական ունակությունները, որոնք ամբողջությամբ համադրվում են նախարարության վարած քաղաքականության և հանրակրթության ոլորտում մեր ձեռնարկած բարեփոխումների հետ»։ 

Нет описания.

«Տելեկոթմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը նշեց «Մեր թիմի համար շատ կարևոր է գիտակցել, որ որպես ընկերություն մենք աջակցում ենք երիտասարդների որակյալ կրթությանը, և այսօր, տեսնելով այսքան տաղանդավոր երիտասարդների հիանալի նախագծերը, ևս մեկ անգամ համոզվեցինք, թե որքան կարևոր են այս տեսակ նախագծերը»: 

«Ուրախ ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Վեոն Արմենիա», իսկ այնուհետև «Տելեկոմ Արմենիա» ընկերության ֆինասավորման շնորհիվ, այս պիլոտային ծրագիրն իրականություն դարձավ Երևանում և հույս ունենք, որ հետագայում այն կարող ենք ներդնել նաև մարզային դպրոցներում։ Առանձնահատուկ ցանկանում եմ նշել շահառու դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների նվիրվածությունը, ովքեր չնայած համավարակով պայմանավորված բարդություններին, ապահովեին հաջող իրականացումն ու գերազանցեցին բոլոր սպասելիքները», - նշեց, Հայաստանում Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։ 

Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ և անգլերենի ուսուցիչները անցել եին micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր շուրջ 70 micro:bit սարք, դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ: Ծրագրում  ներառված էր շուրջ 100 աշակերտ: 

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK