Սոչիում ջրհեղեղը մարդկանց տարհանման պատճառ է դարձել
INTERNATIONAL NEWSՍոչիում շուրջ երկամսյա նորմայով տեղումների հետևանքով հեղեղումներ են սկսվել. քաղաքի ղեկավարությունն արդեն սկսել է մարդկանց տարհանումը: Կրասնոդարի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ իրավիճակն այս պահին ծայրահեղ չէ, սակայն նշել է, որ հարկավոր է պատրաստ լինել ամեն ինչի: Նա նշել է, որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակն ավելի չբարդանա:
Առավոտից Սոչիի կենտրոնական փողոցները հայտնվել են կես մետր բարձրությամբ ջրի տակ: Ջուրը ողողել է նաև երկաթուղու ռելսերը, քաղաքի օդանավակայանը, ինչի հետևանքով շատ մարդիկ ստիպված են եղել ավելի երկար սպասել իրենց չվերթներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



