Արայիկ Հարությունյանը խոսել է նաև Շուշիի ու Հադրութի մասին
POLITICSԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:
Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է անվտանգության ու սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման և տնտեսության զարգացման հարցերին: Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային՝ Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն և, հակառակը, ԱՀ իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում:
Հանդիպումների ընթացքում Նախագահը նաև պատասխանել է բնակչությանը հուզող հարցերին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



