ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է աջակցել Կիևին
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Twitter-ում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում Կիևին խոստացել է աջակցել եվրաինտեգրման գործընթացում։
«Այսօր հրաշալի զրույց ունեցա Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում քննարկել ենք ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Դոնբասում և Ղրիմում Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի պայմաններում մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրմանը»,-գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Կիևից կսովորի դիմակայել ապատեղեկատվությանը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



