Լեհաստանում հետաքննություն է սկսվել AstraZeneca-ով պատվաստումից հետո 71-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ
INTERNATIONAL NEWSԼատվիայի Առողջապահության նախարարությունը հետաքննություն է սկսել AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո թոքի այտուցից 71-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական LTV7 հեռուստաալիքին։
Հեռուստաընկերության հայտնած տեղեկությունների համաձայն, Օլեգ Զեյխերմախերը մարտի 5-ին պատվաստվել է AstraZeneca դեղամիջոցով, որից 4 օր անց հիվանդանոցում մահացել է երկկողմանի թոքաբորբի հետևանքով առաջացած այտուցից։ Լատվիայի դեղերի պետական գործակալության ներկայացուցիչ Տանինա Տամմե Զվեյնիյեցը, սակայն, ասել է, որ Լատվիայում պատվաստանյութի հետևանքով մահացության ոչ մի դեպք չի գրանցվել։
Լատվիայի առողջապահական տեսչությունը հետաքննություն է սկսել Զեյխերմախերը մահվան դեպքի առթիվ, որի արդյունքների մասին հայտնի կլինի ավելի ուշ:



