Վարակից մինչև արվեստ. արգենտինացի քանդակագործը համավարակի ֆոնին բժշկական թափոններով արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)
CULTUREԱրգենտինացի քանդակագործ Մարսելո Տոլեդոն, որը սովորաբար քանդակներ է ստեղծում և զարդեր պատրաստում, այժմ աշխատում է նոր նյութերով՝ բժշկական թափոններով՝ օգտագործված և վերամշակված դիմակներով, ձեռնոցներով և ներարկիչներով, գրում է Reuters-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, Տոլեդոն, որը զարդեր է պատրաստել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և երգչուհի Մադոննայի համար, ցանկանում է սեպտեմբերին կայանալիք ցուցահանդեսի միջոցով ներկայացնել կորոնավիրուսի ցավալի հետևանքները։
«Ապագայի թանգարանը» ցուցահանդեսում ներկայացվող գործերը Տոլեդոն ստեղծել է հիվանդանոցներից, լաբորատորիաներից և մարդկանցից ստացած թափոնների միջոցով։
«Ես շատ ուրախ եմ ցավը գեղեցկության վերածելու հնարավորության համար, և այս ցուցահանդեսը դրա ապացույցն է»,- հավելել է 45-ամյա Տոլեդոն։


1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



