Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին: Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը:
Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ալիևը Բաքվում ընդունել է Բայրաքթարին և Թուրքիայի խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերության՝ ASELSAN-ի ղեկավար Հալուք Գյորգյունին:
Թուրքական լրատվամիջոցներն, անդրադառնալով Սելչուք Բայրաքթարի պարգևատրմանը, գրել են, որ վերջինիս ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) որոշիչ դեր են ունեցել արցախյան երկրորդ պատերազմում:
Նշվում է, որ Բայրաքթարը Ադրբեջանում սիրված մարդ է արցախյան պատերազմի հաղթանակում ներդրում ունենալ համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



