Արդբեջանցի բռնցքամարտիկները չեն ներկայացել Հայաստանի մարզիկների հետ մարտերին
SPORTՈւկրաինայի Խերսոն քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի բռնցքամարտիկները:
Ինչպես տեղեկացնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով վստահ հաղթանակ է տոնել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ: Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հաղթանակ է գրանցվել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին: Նրանք պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ, սակայն վերջիններս չէին ներկայացել մենամարտին, և հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկներին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



