«Սիրում եմ արեւը»․ Սոֆի Դեւոյանի նոր ֆոտոշարքը՝ Միացյալ Նահանգներից
LIFEՊարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանն ակտիվ է միկրոբլոգի իր էջում։ Նա իր հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվում է ընտանեկան, անձնական, ժամանցի, ճանապարհորդությունների մասին պատմող հրապարակումներով։
Իր Instagram-ում Սոֆին այսօր նոր լուսանկարներ է հրապարակել, որունցում ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։ Պարուհին կրում է վառ երանգի ամառային զգեստ, ինչը համադրել է նույն գույնի գլխակապի, ջինսե բաճկոնի, սպորտային կոշիկներին հետ։ Սոֆիի վարսերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Սիրում եմ արեւը։ Անկախ ինձնից տրամադրությունս բարձրանում է, երբ դրսում տաք գունավոր ու սիրուն է։
Ու ուզում եմ, որ անկախ դրսի եղանակից քո հոգում միշտ այս նկարների նման ծաղկած գարուն լինի։
Աղջիկներ մենք արժանի ենք ամենալավին, ամենասիրունին,ամենալուսավորին։
Ժպտանք գնանք առաջ ու սիրենք մեզ ամենից շատ», ապա դիմելով հետեւորդներին՝ հետաքրքրվել է, թե որ լուսանկարն ամենաշատը հավանեցին։
Ավելի վաղ հրապարակած կադրերում Սոֆին եւ նրա սիրելին կերպարանք էին ընդունել օվկիանոսի ափին։ Զույգը կրում էր միանման հագուստ։ Սիրառատ հրապարակումներին կից Սոֆի Դեւոյանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Մի քիչ սպիտակ ՍԵՐ Մեզնից Ձեզ: Երջանիկ եմ... Վերջին Վիդեոն կնայեք անպայման անասելի սիրուն էր... Ես Բոլոր նկարները սիրել եմ: Ո՞րը հավանեցիր դու»: