13-ամյա աշակերտուհին ծննդաբերել է մաթեմատիկայի քննության ժամանակ (լուսանկարներ)
SOCIETYՈւգանդայի դպրոցներից մեկում մաթեմատիկայի քննության ժամանակ 13-ամյա աշակերտուհու մոտ սկսվել են կծկումները, և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:
Աղջիկն առանց բարդությունների երեք կիլոգրամ քաշ ունեցող որդի է ունեցել: Բայց երիտասարդ մայրիկի սովորելու ցանկությունն այնքան ուժեղ է եղել, որ մեկ ժամ անց նա վերադարձել է դպրոց՝ ավարտելու թեստավորումը: Ուսուցիչները նրան լրացուցիչ 45 րոպե են տվել: Դրանից հետո աղջիկը կրկին գնացել է հիվանդանոց՝ նորածնին տեսնելու, իսկ հետո էլի վերադարձել է` հասարակագիտության քննությունը հանձնելու, գրում է NTV- ն:
Նշվում է, որ աղջկա ծնողները հայտարարել են, թե այդ ամենում մեղավոր է կարանտինը:. մինչ երեխաները դպրոց չէին գնում, իրենց դստերը գայթակղել է մի անհայտ տղա:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



