Թուրքիան և Եգիպտոսը հնարավոր է` ջրային սահմանազատման վերաբերյալ պայմանագիր կնքեն
INTERNATIONAL NEWSԵգիպտոսն ու Թուրքիան կանգնած են ծովային սահմանների հստակեցման վերաբերյալ պայմանագիր կնքելու հնարավորության առջև, հայտնում է Ahval լրատվականը։
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Թուրքիա–ԵՄ Միասնական խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելն ասել է, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև սահմանազատման համաձայնագրի արդյունքում «Եվրամիությունը չի կարողանա հասնել Միջերկրական ծովի արևելք»։
«Եթե Թուրքիա-Եգիպտոս սահմանազատման համաձայնագիրը ստորագրվի, ապա ԵՄ-ն հավասարումից դուրս կմնա: Եգիպտոսը մոտ է ստորագրմանը», - նշել է Քարայելը։
Տարածաշրջանում, որը հարուստ է բնական գազի պաշարներով, Թուրքիան միշտ բախման մեջ է եղել Հունաստանի և Կիպրոսի հետ։ Անկարան միշտ ռազմածովային և սեյսմիկ հետազոտական նավեր է ուղարկել տարածք՝ ինչը հանգեցրել է ԵՄ-ի կողմից Թուրքիայի էներգետիկայի ոլորտի մի շարք ղեկավարների նկատմամբ պատժամիջոցների կիրառման և պետությունների միջև հարաբերությունների վատթարացման։
Անցյալ տարի Հունաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել է պայմանագիր, որը բարկացրել է Թուրքիային:Թուրքական կողմի պնդմամբ` այդ պայմանագիրը թույլ է տալիս Հունաստանին պահանջներ ներկայացնել Եգիպտոսի ջրային տարածքների նկատմամբ։ Քարայելն ասել է, որ Թուրքիայի հետ համաձայնագրի շնորհիվ Եգիպտոսը կարող է վերականգնել իր իրավունքները։



